03/07/2023 11:44
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները
ԲԴԽ-ն քննելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, որոշել է այն բավարարել։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման պահից և վերջնական է»։