03/07/2023 13:02
Երեք ամիս շարունակ համառ պնդումներ էին անում, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում որևէ տեսալուսանկարահանում տեղի չի ունեցել
Երեք ամիս շարունակ համառ պնդումներ էին անում, որ որևէ տեսա-լուսանկարահանում տեղի չի ունեցել, սակայն մենք Փրկարար ծառայությունից ստացել ենք մոտ 10-ից ավելի լուսանկարներ, որոնք ամբողջական չեն, սակայն դա փաստում է, որ այդ վայրը լավ էլ լուսանկարահանվել է, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը։
Հարցին, թե այդ լուսանկարներում զինծառայողների մարմինները որտե՞ղ են գտնվում՝ Նորիկյանը պատասխանեց, որ դա նկարահանված չէ, չի երևում. «Այն պահից է նկարահանված, երբ իրենք, ենթադրաբար, հարմար են գտել մեզ տրամադրել։ Սակայն, առաջին համոզմունքն այն է, որ եթե այդքանը լուսանկարել են, բացառված է, որ դրան նախորդող ժամանակահատվածում լուսանկարահանում ու տեսանկարահանում իրականացված չլինի։ Ես ավելի պնդումներ չանեմ, քանի որ այլ եզրակացություններ էլ կան»։