«Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության» բանակցային ծխածածկույթը Նիկոլի համար «facesaving» ապահովելու մանիպուլյացիայի հնարք է․ Արմեն Աշոտյան

03/07/2023 23:20

«Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության» բանակցային ծխածածկույթը Նիկոլի համար «facesaving» ապահովելու մանիպուլյացիայի հնարք է․ Արմեն Աշոտյան


«Նուբարաշեն» ՔԿՀ–ից News.am-ի հարցերին է պատասխանել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

- Վաշինգտոնյան բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը հերթական սադրանքի դիմեց Արցախում։ Չնայած Արցախի խորհրդարանի կոչին, Արարատ Միրզոյանը շարունակեց բանակցել Բայրամովի հետ։ Ինչպե՞ս պետք է վարվեր Հայաստանի պատվիրակությունը։

- Հայաստանի գործող վարչախումբը վաղուց և հրապարակավ ձեռքերը լվացել է Արցախից: Ադրբեջանական սադրանքով զուգորդված վաշինգտոնյան հանդիպումը դրա ընդամենը հերթական արարներից մեկն է: Ձեր հարցի ուղիղ պատասխանը շատ պարզ է: Հայաստանը ներկայացնող ոհմակը չպիտի հասցներ իրավիճակը այս կետին, իսկ եթե էլ ավելի անկեղծ` նրանք վաղուց չպիտի լինեին իշխանության և չպիտի բանակցելու իրավունք ունենային: Իսկ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության» բանակցային ծխածածկույթը Նիկոլի համար երեսափրկում`«facesaving» ապահովելու մանիպուլյացիայի հնարք է, որի արդյունքում ինչ-որ մի, ոչինչ չնշանակող, գեոպոլիտիկ թուլափայ ձևակերպում շպրտեն իրենց տեքստի մեջ: Ու կապ չունի, թե ինչ և ոնց են գրելու առկա տրամաբանության մեջ, դա բոլոր դեպքերում կանաչ լույս է վառելու Արցախի հայաթափման նիկոլա-ալիևյան համատեղ ջանքերի համար:

- Ամերիկյան կողմը բանակցությունները որակեց կառուցողական, իսկ ադրբեջանական սադրանքի համար երկու կողմերին հանդարտության կոչ արեց։ Այս անգամ ևս երկարատեւ բանակցությունները կարծես թե կոնկրետ համաձայնությունների չեն հանգել (համենայն դեպս՝ հրապարակավ այդ մասին դեռ ոչինչ հայտնի չէ)։ Սպասե՞լ այս իրավիճակում սահմանային լարվածության մեծացման։

- Առկա բանակցային միջավայրը ես կբնութագրեի որպես «երեք ամեն ինչի» սկզբունքներ, որոնցով փոխարինվեցին հայտնի Մադրիդյան սկզբունքները: Այդ սկզբունքներն են.

ա. Ադրբեջանը ուզում և անում է ամեն ինչ

բ. Հայաստանը տալիս է և զիջում է ամեն ինչ

գ. Միջազգային միջնորդները աչք են փակում ամեն ինչի վրա

Այս եռանկյան մեջ Ադրբեջանը կարող է ձեռնարկել ցանկացած նոր սադրանք` առանց Հայաստանի կողմից համարժեք դիմադրության և առանց միջազգայիններից վախենալու:

- Արարատ ՄիրզոյանՋեյք ՍալիվանՋեյհուն Բայրամով հանդիպմանը, ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ, Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի եւ 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաև զորքերի հետքաշման կարևորությունը: Այս հարցերում հնարավոր կլինի՞ հասնել էական առաջընթացի։

- Քանիցս շեշտել եմ, որ հայ-ադրբեջանական օրակարգի զատումը արցախյան բանակցություններից դավաճանություն է ոչ միայն արցախահայության, այլև հայկական ազգային շահերի հանդեպ: Ալեն Սիմոնյան կոչվող թյուրիմացությունը օրերս Արցախին առաջարկել է գնալ և ինքնուրույն բանակցել Ադրբեջանի հետ: Պատկերացնու՞մ եք անբարո ցինիկության աստիճանը: Այսինքն, Նիկոլը նախ հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինել, հետո` Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դրանից հետո` համաձայնում է Բաքու-Ստեփանակերտ իրականում ուղղահայաց հիերարխիկ, այլ ոչ թե հորիզոնական «երկխոսությանը», մի հատ էլ որոշում է այդ ձևաչափի օրակարգը, սահմանելով ինչ-որ վերացական «իրավունքներ և անվտանգություն» բանաձև, որում, շեշտեմ, չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ահա այս քառաստիճան դավաճանություններից հետո սեփական լողավազանում գանգատուփի պարունակությունը վերջնականապես լվացած «խոսնակը» հանդգնում է փաստացի հեգնել 120.000 արցախահայերին:

- Պարոն Աշոտյան, օրերս Փաշինյանը քննիչ հանձնաժողով էր կրկին եկել, որտեղ անդրադարձավ նաև Ձեր քննադատությանը։ Դուք ասել էիք, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժելու՝ Մեղրիի հիմնավորումը նույնպես քննադատությանը չի դիմանում, քանզի նմանատիպ մի դրույթ տեղ է գտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում՝ ռուսական ФСБ-ի կողմից այդ հնարավոր կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու մասով: Փաշինյանն ասել է՝ պետք չէ շփոթել իր ասածները, նա ոչ թե ФСБի մասին է ասել, այլ խաղաղապահների։ Իրականում շփոթմունքի՞ խնդիր կա։

- Փաստենք, որ Նիկոլի ծրագրային ստերը ավելի մշակված են և սահուն, քան իր համար անհարմար հարցերին պատասխանելիս արտաբերած աբսուրդը: Ի՞նչ շփոթմունքի խնդիր կարող էր լինել: Հայաստանի ինքնիշխանության կամ ռուսական առաջարկների տեսակետից ի՞նչ տարբերություն, թե ռուսական կոնտինգենտների անունը դրվեր խաղաղապահ, ФСБ-ի զորքե՞ր, թե՞ ансамбль песни и пляски имени Александрова. Ուստի Նիկոլի այդ բացատրությունը ևս կեղծիք էր, հերթական ակնբախ «կռուտիտ»:

- Ինչու՞ Ձեր անցած ելույթում չեք խոսել պատերազմի ընթացքում Արցախի անկախության ճանաչման հնարավորության մասին, չէ՞ որ դա մեր դիվանագիտական «Իսկանդերն» էր։ Ձեր այս հարցին Փաշինյանը հակադարձեց՝ 2016 թվականին Իսկանդերն օգտագործեիք, պրծնեինք։ Ինչու՞ քառօրյա պատերազմի ընթացքում Սերժ Սարգսյանն այդ քայլին չգնաց ու ի՞նչ կտար այդ ճանաչում, եթե 44-օրյա պատերազմի օրերին լիներ։

- Նիկոլի պատասխանների որակի մասին նախորդ ձևակերպումներս վերաբերում են նախ այս փնթի արձագանքին: Հիշեցնեմ նրան, որ իմ հոդվածում ես բարձրաձայնել եմ Արցախի հնարավոր ճանաչման հարցի օգտագործումը 44-օրյայի բանակցային թոհուբոհի մեջ: Եվ հենց Սերժ Սարգսյանը այդ դիվանագիտական «Իսկանդերը» օգտագործել է 2016-ին Ապրիլյանի 3-րդ օրը, ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպման ընթացքում: Բարձրաձայնվել է շատ ուղիղ և կոշտ:

Ես վստահ եմ, որ հենց այդ քայլը, գումարած մեր զինված ուժերի հաջողությունները մարտադաշտում, բերեցին նրան, որ Ապրիլյանը տևեց ընդամենը 4 օր, և ոչ թե 44: Նիկոլի խոսքերում ինքնախոստովանական է այն մոտեցումը, որ նրա մտքով անգամ չի անցել նման բանակցային խոսույթ ձևավորել և օգտագործել պատերազմի ընթացքում Ադրբեջանի վրա իրական միջազգային ճնշում գործադրելու համար:

- Ի՞նչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում՝ և՛  բանակցային հարթակում, և՛ սահմաններին։

- Նախորդ հարցերից մեկին պատասխանելիս արդեն ներկայացրել եմ «երեք ամեն ինչի» սկզբունքները, որոնք այսօր թելադրում են զարգացումները թե՛ դիվանագիտական, թե՛ դաշտային հարթություններում: Քանի Նիկոլը իշխանություն է և նա է մեզ ներկայացնում միջազգային ասպարեզում, մեզ հետ կշարունակեն վարվել այնպես, ինչպես վարվում են:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան Այսօր, 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Այսօր, 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Այսօր, 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված Այսօր, 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում Այսօր, 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան Այսօր, 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին Այսօր, 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը