03/07/2023 16:21
Ադրբեջանի իշխանությունն ամեն ինչ անում է, որ Արցախի պատվիրակությունն այցելի Բաքու. Արայիկ Հարությունյան
Արցախի խորհրդարանում այսօր պատգամավորներից մեկը ԱԺ նախագահին հարց ուղղեց, թե ստեղծված իրավիճակում արդյո՞ք բավարար է գնահատում հայկական կողմի իշանությունների կատարած աշխատանքները միջազգային հարթակներում։
«Արդյո՞ք Հայաստանի իշխանությունն այսօր չի կարող դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ ՀԱԱԳԱ-յի դատարանի վճիռը գործնականում կատարելու համար, և կա՞ արդյոք երկխոսություն Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև», - հարցրեց պատգամավորը։
«Եթե մենք փակ ճանապարհ ունենք, նշանակում է, որ դեռ անելիքներ ունենք, անելիք կա Հայաստանի իշխանությունների կողմից, մեր կողմից, ռուս խաղաղապահների կողմից։ Ադրբեջանին պետք է առիթ՝ մեր նկատմամբ հերթական ճնշումը գործադրելու առումով։ Ադրբեջանն ամեն ինչ անում է արցախյան պատվիրակության՝ Բաքու այցելելու համար», - ասաց Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ամեն մի բառ, ամեն մի նյութ հակառակորդին հնարավորություն է տալիս քաղաքական և սոցիալական հարթակում պլանավորելու իր հաջորդ քայլը։ «Նպատակը մեկն է՝ ճնշել առավելագույն չափով, պառակտել հասարակությունը, ստեղծել դժգոհության ալիքներ։ Դրա համար պետք է խոսքի կառուցման առումով շատ զգույշ լինենք», - ասաց Հարությունյանը։