03/07/2023 21:02
Արցախի հողը ողողված է մեր տղաների արյամբ, թույլ չենք տա կորցնել Արցախը․ Զոհված զինծառայողի հայր
«Յուրաքանչյուր արժանապատիվ հայ պետք է մասնակցի ՀայաՔվեին»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր Գարիկ Գալեյանը, ով զոհված զինվորների հիմնած «Որդիների» կանչ ՀԿ անդամների հետ միացել է ստորագրահավաքին։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ Արցախը գտնվի այլ պետության կազմի մեջ։ Արցախը եղել է, կա հայկական, մնալու է հայկական։ Արցախի հողը ողողված է մեր տղաների արյամբ, էդ հողին որ ոտք ես դնում, արյուն է դուրս գալիս, էդ հողից մեր տղաների արյան հոտն է գալիս։ Ես հույս ունեմ, որ սրանով մեր ազգը կզարթնի, թույլ չենք տա, որ կորցնենք մեր պետությունները։ Արցախը կորցնելուն պես կորցնելու ենք Հայաստանը։ Թույլ չենք տալու, Արցախը մնալու է հայկական»,- շեշտեց զոհված զիինծառայողի հայրը։