03/07/2023 11:27
ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Ռուբեն Բունիաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
ԲԴԽ-ն քննելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին կարգապահական պատասխանատվության վերաբերյալ միջնորդությունը՝ որոշել է այն բավարարել։
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին հայտարարել նկատողություն։ Որոշումն ուժի մեջ է մտնում որոշման պահից և վերջնական է։ Միաժամանակ խորհուրդը տեղեկացնում է, որ դատավոր Արշակ Վարդանյանն ունի հատուկ կարծիք», - հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։