03/07/2023 21:44
«Արդյունքները կներկայացվեն ամփոփելուց հետո»․ ՄԻՊ գրասենյակը լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների վերաբերյալ մամուլի հրապարակումների մշտադիտարկում է անում
ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել․
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում են Բարձրագույն դատական խորհրդի սույն թվականի հուլիսի 3-ի նիստի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեության սահմանափակումների առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում և ուսումնասիրություն՝ դատական վարույթին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ:
Մասնավորապես, խնդրի առնչությամբ իրականացվում է միջազգային չափանիշների ու ներպետական օրենսդրական կարգավորումների համակողմանի ուսումնասիրություն՝ լրագրողների գործունեության անխոչընդոտ իրականացման ու պետական մարմինների հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև պետական մարմինների բնականոն գործունեության երաշխավորման իրավական պահանջների հաշվառմամբ:
Ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն դրանք ամփոփելուց հետո»։