«Հայաքվե»-ի հաջողությունը հսկայական հեռանկարներ կբացի մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար. Չալաբյան

03/07/2023 11:15

«Հայաքվե»-ի հաջողությունը հսկայական հեռանկարներ կբացի մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար. Չալաբյան


«Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության համակարգող  Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հաճախ բարձրացվող մի քանի հարցի։

Նա գրել է. «Անցած շաբաթ մենք մեկնարկեցինք «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը, և դա անմիջապես հզոր պայթյուն առաջացրեց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Մեկնաբանությունների և հարցերի հեղեղը աննախադեպ էր՝ քաղաքական, իրավական, կազմակերպչական, տեխնիկական բնույթի, մարդկանց հետաքրքրում էր տառացիորեն ամեն ինչ՝ սկսած ինչպես ենք մենք այս օրենքի նախագիծը պարտադրելու իշխող վարչակարգին, վերջացրած ինչպես հեռվից քվեարկել նույնականացման քարտով։
 
Որպես այս նախաձեռնության համակարգող, ես իմ պարտքն եմ համարում պարբերաբար անդրադառնալ բարձրացվող հարցերին, կենտրոնանալով առավել կարևորների վրա։ Մի քանիսին կանդրադառնամ ստորև, և այսուհետև էլ պարբերաբար նոր գրառումներ կկատարեմ՝ նախաձեռնության ծավալմանը զուգընթաց։
 
ա) Ինչպե՞ս է հնարավոր այս նախաձեռնությամբ ազդել իշխող վարչակարգի վրա, եթե նա հետևողական գնում է Արցախը հանձնելու ճանապարհով․
 
Այս վարչակարգը, որքան էլ որ ձգտում է օր առաջ հանձնել Արցախը և դրա միջոցով վերակողմորոշել Հայաստանը Ռուսաստանից դեպի Թուրքիա, բախվում է հայ հասարակության տարբեր խավերի դիմադրությանը։ Գործող վարչակարգը ունի քաղաքական վերարտադրության խնդիր, որը պետք է լուծել կա՛մ ընտրությունների միջոցով, կա՛մ բռնի դիկտատուրա հաստատելու։ Երկրորդի լիարժեք ռեսուրսը այս վարչակարգը չունի, ուստի նրա համար բոլոր դեպքերում կարևոր է հասարակության գոնե մի մասի աջակցությունը։ «Հայաքվե»-ի միջոցով մոբիլիզացնելով հայաստանյան հասարակությունը, մենք անհաղթահարելի խոչընդոտ ենք ստողծում այս վարչակարգի համար՝ այն կա՛մ ստիպված է լինելու սրբագրել Արցախի հարցում տարվող իր քաղաքականությունը, կա՛մ բախվել ոչ հեռու ապագայում իշխանությունը կորցնելու անխուսափելի հեռանկարի հետ։
 
բ) Ինչպ՞ես կարող է «Հայաքվե»-ն ազդել Արցախի իրական պաշտպանության վրա, եթե Ալիևը գնում է բիրտ ուժի կիրառման ճանապարհով։
 
Ալիևը ամբողջ այս ընթացքում հնարավորություն ուներ պաշարել և խեղդել Արցախը, քանի որ Հայաստանի իշխանությունները փաստացի հրաժարվել էին Արցախի պաշտպանությունից, այնտեղ ապրող մեր համաքաղաքացիներից շատերին մղելով հուսահատության գիրկը։ «Հայաքվե»-ն հաջողության դեպքում բերելու է նրան, որ Հայաստանը վերահաստատի Արցախի անվտանգության իր երաշխավորի դերը, Արցախի մեր համաքաղաքացիները տեսնեն նոր հույս և հեռանկար, Հայաստանի դաշնակիցները վերագնահատեն Արցախի կարևորությունը, և համատեղ ուժերով կարողանան պաշտպանել Արցախը Ալիևի հրեշավոր նկրտումերից։ Իրականությունն այն է, որ Ալիևը այդքան ուժեղ չէ, որքան թվում է, նրա հաջողություններ մեծ մասը ձեռք են բերվել հայության թույլ դիմադրության պատճառով, իրական դիմադրությունը կջարդի նրա ամենազորության առասպելը։
 
գ) Մինչ այժմ բազմաթիվ ստորագրահավաքներ են եղել, ի՞նչ է փոխելու այս մեկը:
 
«Հայաքվե»-ն ստորագրահավաք չէ, այլ լայնածավալ հանրային նախաձեռնություն։ Ստորագրահավաքը նրա բաղադրիչներից մեկն է (թեև շատ կարևոր), բայց իրականում այն այսբերգի գագաթն է միայն։ «Հայաքվե»-ի շրջանակներում տեղի է ունենում իրական ազգային ուժերի համախմբում՝ պարզ և հասկանալի օրակարգի շուրջ, ազգային նպատակների վերարժևորում և ազգային արժանապատվության վերականգնում։
 
Մեր համաքաղաքացիները, որոնք հազարներով այս օրերին գալիս են ստորագրահավաքի, գրում են մեզ, մասնակցում քննարկումների, դա անում են ոչ թե որևէ մեկի կամ որևէ խմբի օգտին, այլ ընդհանրական գաղափարի՝ ունենալ հզոր, կենսունակ և ազգային արժեքների վրա խարսխված պետություն, հենց այդ պատճառով է այն "Հայաքվե", քանզի ազատ Արցախը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և հատուցումը այդ պետության առանցքային հենասյուններն են, և քաղաքացիները իրեն քվեով թույլ չեն տալիս գործող վարչակաչգին՝ այդ սյուները հեշտությամբ քանդել։
 
դ) Արդյ՞ոք սա ընդդիմության հերթական քաղաքական խաղը չէ՝ վերափաթեթավորված նոր տեսքով։
 
«Հայաքվե»-ն ի սկզբանե նախաձեռնվել է որպես քաղաքացիական նախաձեռնություն, նրա նպատակը շատ ավելի խորքային է, քան պարզ քաղաքական փոխատեղումը։ Գործող ընդդիմադիր դաշտի որոշ թևեր աջակցում են նախաձեռնությանը, որոշ թևեր՝ սպասողական դիրքորոշում են որդեգրել, որոշ ընդդիմադիրն էլ քննադատում են այն՝ որպես ոչ բավարար արմատական և կոշտ։ Սակայն, բոլորն էլ ստիպված են ընդունել, որ «Հայաքվե»-ն իր տեսակի մեջ եզակի երևույթ է, երբ քաղաքացիական լայն միավորումը, որը մինչ այդ երբևիցե միասնական քաղաքական օրակարգով հանդես չի եկել, փորձում է ուղիղ ժողովրդավարության ճանապարհով ազդել երկրի ընդհանուր քաղաքական կուրսի վրա։
 
Այս իմաստով, «Հայաքվե»-ի հաջողությունը հսկայական հեռանկարներ կբացի մեր երկրի ժողովրդավարական զարգացման համար, կբերի քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, և ի դեմս նրա՝ քաղաքական համակարգի ներսում արդյունավետ նոր հակակշիռների ձևավորմանը։
 
Այսօր սկսվում է «Հայաքվե»-ի ստորագրահավաքի երկրորդ շաբաթը, և նրա արդյունավետությունը շատ բանով կկանխորոշի այս կարևոր նախաձեռնության հետագա ընթացքը։ Ամփոփելով խոսքս, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր այն հազարավոր համաքաղաքացիներին, որոնք անցած շաբաթվա ընթացքում իրենց ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ և մասնակցությամբ հզոր մեկնարկ տվեցին «Հայաքվե»-ին, և հույս հայտնել, որ նրանց օրինակը վարակիչ կլինի, ու նրանց կհետևեն տասնյակ և հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ, որոնք ցանկանում են ապրել հզոր և կենսունակ հայկական պետությունում, և այսօր պատրաստ ենք իրենց քվեով հստակ ուղերձ տալ դրա մասին։ Աստված զորավիգ մեր հայրենիքին և նրա համար պայքարող տեսակին»։
 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան Այսօր, 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Այսօր, 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Այսօր, 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված Այսօր, 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում Այսօր, 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան Այսօր, 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին Այսօր, 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը