03/07/2023 20:48
Իսրայելը Արևմտյան Սահարան կճանաչի որպես Մարոկոյի տարածք․ Reuters
Իսրայելը Արևմտյան Սահարայի վիճելի շրջանը Մարոկոյի տարածք կճանաչի այն բանից հետո, երբ Մարոկոն Նեգևի ֆորումը կանցկացնի Ռաբատում, հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Էլի Կոենը, հայտնում է Reuters-ը։
Նեգևի ֆորումի աշխատանքային խմբերում համախմբված են տարբեր ոլորտների փորձագետների վեց երկրներից՝ Իսրայելից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Բահրեյնից, Եգիպտոսից և Մարոկոյից։
«Մենք այժմ աշխատում ենք այդ հարցի շուրջ, ծրագրել ենք Նեգևի ֆորումում վերջնական որոշում կայացնել»,- ասել է Կոենը
Reuters-ի հրապարակման համաձայն՝ Իսրայելի արտգործնախարար հայտնել է նաև, որ Իսրայելի, Մարոկոյի, Եգիպտոսի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Միացյալ Նահանգների արտգործնախարարների հանդիպումը Ռաբաթում՝ Նեգևի ֆորումի շրջանակներում, նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին։
Ավելի վաղ էլ Իսրայելի խորհրդարանի նախագահ Ամիր Օհանան էր Մարոկո կատարած այցի ժամանակ ասել, որ Իսրայելը շուտով կհայտարարի, որ աջակցում է Արևմտյան Սահարայի վիճելի շրջանի վերաբերյալ Մարոկոյի պահանջին։