03/07/2023 16:28
«Մի քիչ ծանր բան է». Արցախի նախագահը կողմ չէ, որ լրտեսներին մահապատժի ենթարկեն (Տեսանյութ)
Արցախի խորհրդարանում նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել են՝ ժամանակը չէ՞ Արցախում մտցնել մահապատժի հարցը՝ հաշվի առնելով, որ շատացել են լրտեսները։
«Գիտեք, մահապատիժը մի քիչ ծանր բան է, բայց, քանի որ բանտերի հնարավորությունները սահմանափակ են, ինչ-որ մի մեխանիզմ պետք է մտածենք», - կատակել է Արցախի նախագահը, ապա նշել. «Չեմ գտնում, որ դա ճիշտ է, ուրիշ բան պետք է մտածել»։
Արայիկ Հարությունյանը կարծում է, որ լրտեսությամբ զբաղվողները մոլորված մարդիկ են։
«Նրանց քայլը դավաճանական է, բայց մոլորված մարդիկ են, խաբված մարդիկ են»։