03/07/2023 15:06
Տարեդարձիդ օրն ապացուցեցիր, որ ճիշտ մարդ ես, լավ դատավոր ես, կայուն ու հուսալի ընկեր ես. ԲԴԽ նախկին նախագահը՝ դատավոր Հարությունյանին
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը տոկունություն է մաղթել դատավոր Դավիթ Հարությունյանին, ում լիազորություները ԲԴԽ-ն այսօր որոշեց կասեցնել․
«Տարեդարձիդ օրը ապացուցեցիր, որ ճիշտ մարդ ես, լավ դատավոր ես, կայուն ու հուսալի ընկեր ես: Քեզ առողջություն և տոկունություն եմ մաղթում: Իսկ հաջողությունն ու հաղթանակը հստակ, բայց փոքր ինչ դանդաղ քայլերով մոտենում են քեզ», - Facebook-ում գրել է Վարդազարյանը։
Դատավոր Աննա Փիլոսյանը, ում լիազորությունները նույնպես կասեցրել էր ԲԴԽ-ն, նշել է՝ Դավիթ Հարությունյանի հետքն այլևս անջնջելի է:
«Շուրջ մեկ տասնամյակ առաջ դատական իշխանությունը համալրվեց մի քանի քրեական մասնագիտացմամբ դատավորներով, որոնք արմատապես հեղափոխեցին քրեական արդարադատության ոլորտը, դարձրեցին իրական մրցակցային դատավարություն, թելադրողի դերը դատախազությունից փոխանցեցին դատարանին, դարձան ու կերտեցին դատավորի այն կերպարը, ում ձգտում են նմանվել ու համապատասխանել: