04/07/2023 01:03
5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական ափին
Կասպից ծովի ադրբեջանական ափին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտնել է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 00:01-ին։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանից 80 կմ հյուսիս-արևելք, իսկ օջախը՝ 20 կմ խորության վրա։
Երկրաշարժն զգացվել է Գուբա, Խաչմազ, Սիյազան, Սումգայիթ և Բաքու քաղաքներում, ինչպես նաև Ապշերոնի թերակղզու հարակից տարածքներում։