04/07/2023 13:37
Եթե ինձ լիազորություն տրվի, շատ կարճ ժամանակում կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել. Փաշինյանը, սակայն, պետք է լռի. Վարդան Օսկանյան (Տեսանյութ)
Եթե այսօրվա ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն այլընտրանքի մասին խոսել, ապա սա այնպիսի կարևոր ու գոյատևման հարց է, որ նրանք պետք է համարձակություն ունենան բանակցությունները հանձնարարել այլոց։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, ես վստահեցնում եմ ձեզ՝ շատ կարճ ժամանակում՝ 2-3 ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել։ Բայց այստեղ մի քանի նախապայման կա։ Այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, Փաշինյանը 3 ամիս պետք է լռի։ Հայ ժողովրդին, ՀՀ-ին ամենաշատ վնասը հասցվել է Փաշինյանի խոսելու արդյունքում։ Փաշինյանի խոսելը մեր գլխին բերել է պատերազմ։ Փաշինյանի խոսելն օրեցօր բարդացնում է իրավիճակը։ Շատ արագ պետք է փոխել բանակցությունների տրամաբանությունը», - ասաց նա։