Ամերիաբանկն արժանացել է Global Finance ամսագրի 4 մրցանակի կայուն ֆինանսավորման ոլորտում

04/07/2023 18:38

Ամերիաբանկն արժանացել է Global Finance ամսագրի 4 մրցանակի կայուն ֆինանսավորման ոլորտում


Ամերիաբանկն արժանացել է Global Finance հեղինակավոր ամսագրի` բնապահպանական և սոցիալական ոլորտներում կայուն ֆինանսավորման 4 մրցանակի Լոնդոնում կայացած` կայուն ֆինանսավորման երրորդ տարեկան մրցանակաբաշխության ժամանակ: Բանկն արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել «Հայաստանում կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» անվանակարգում, իսկ այս տարի նաև արժանացել մրցանակի տարածաշրջանային երեք անվանակարգում` Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում կայունությանն ուղղված նախաձեռնություններում ակնառու առաջնորդության համար: Մրցանակների ամբողջական ցանկը` ստորև.

  • 2023թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկ
  • 2023թ. ակնառու առաջնորդություն կայուն նախագծերի ֆինանսավորման գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
  • 2023թ. ակնառու առաջնորդություն կանաչ պարտատոմսերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում
  • 2023թ. ակնառու առաջնորդություն անցումային/կայուն զարգացմանն ուղղված վարկերի գծով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում

Global Finance-ի կայուն ֆինանսավորման մրցանակները կոչված են գնահատել համաշխարհային, տարածաշրջանային և տեղական մակարդակով կազմակերպությունների ջանքերը` ֆինանսավորելու այնպիսի նախաձեռնություններ, որոնք ուղղված են` մեղմելու կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը և նպաստելու մարդկության համար ավելի կայուն ապագա ստեղծելուն: Հաղթողներն ու մրցանակակիրներն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, ներառյալ կառավարման քաղաքականությունը և նպատակները, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական կայունությանն ուղղված ֆինանսավորման ոլորտում չափելի ձեռքբերումները:

«Վերջին մի քանի տարում էներգիայի գներն աշխարհում ենթարկվել են զգալի տատանումների համավարակի ու տարածաշրջանային հակամարտությունների պատճառով: Եվ այդուհանդերձ` կայունությանն ուղղված ֆինանսական պարտավորությունները մնացել են անփոփոխ, և իր կայուն ֆինանսավորման մրցանակներով Global Finance-ն ըստ արժանվույն գնահատում է այն բոլոր ֆինանսական կազմակերպությունները, որոնք 2022թ. ընթացքում հետևողականորեն հանդես են եկել կայուն զարգացմանն ուղղված առաջարկներով, շարունակել և զարգացրել ֆինանսավորումն այս ոլորտում», – նշեց Global Finance ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

«Այս մրցանակները վկայում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը խթանելուն ուղղված մեր հետևողական ջանքերի ու նշանակալի առաջընթացի մասին` ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների վրա հիմնված մեր կայունության ռազմավարության համաձայն: Մենք հավատարիմ ենք մեր գործունեության մեջ պատասխանատու գործելաոճ և նորարարական ֆինանսական գործիքներ ներդնելու մեր սկզբունքներին՝ կայուն զարգացում ապահովելու և երկարաժամկետ արժեք ստեղծելու համար: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Global Finance-ին` մեր այս ձգտումների շարունակական գնահատման համար», – նշեց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։     

Որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի առաջատար և երկրի տնտեսության մեջ զգալի դերակատարում ունեցող կազմակերպություն` Ամերիաբանկը շարունակելու է զարգացնել իր «կանաչ» ակտիվների պորտֆելը: Մշտապես կարևորելով «կանաչ» տնտեսության խթանման գործում միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը` Ամերիաբանկը 2009թ-ից ի վեր միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ ավելի քան 225 մլն ԱՄՆ դոլար է ներդրել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում:

2020թ. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում թողարկեց և տեղաբաշխեց «կանաչ» պարտատոմս, իսկ 2022թ. բանկն առաջինը Հայաստանում հանդես եկավ «կանաչ» պարտատոմսերի հրապարակային առաջարկով: Ամերիաբանկի թողարկած բոլոր «կանաչ» պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, իսկ դրանց միջոցով ներգրավված միջոցները` շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ ուղղվել են բանկի «կանաչ» ակտիվների պորտֆելի ֆինանսավորմանը` վերականգնվող էներգետիկայից մինչև թափոնների կառավարում:

Բանկի անունից մրցանակներն ստացել է Լոնդոնում Ամերիաբանկի ներկայացուցիչ Արմեն Ասլանյանը: Նշենք, որ 2023թ. Ամերիաբանկն արդեն իսկ արժանացել է Global Finance ամսագրի 2 մրցանակի` «Հայաստանի լավագույն բանկ 2023» և «Հայաստանի լավագույն ներդրումային բանկ 2023»:

Global Finance-ի մասին

Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987թ. և ունի 50,000 ընթերցող 192 երկրում, տարածքում և շրջանում: Global Finance-ի լսարանը ներառում է կորպորատիվ և ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք պատասխանատու են բազմազգ ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումներ կայացնելու համար: Ամսագրի կայքը – GFMag.com-ը – առաջարկում է վերլուծություններ և հոդվածներ, որոնք միջազգային ֆինանսական շուկաներում 36 տարվա փորձի ժառանգությունն են: Global Finance-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, իսկ գրասենյակները` ամբողջ աշխարհում: Իր մրցանակաբաշխությունների ժամանակ Global Finance-ը պարբերաբար ընտրում է լավագույն բանկերին և ֆինանսական այլ կազմակերպություններին: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ համաշխարհային ֆինանսական հանրության համար:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:40 Նեյտրոպենիան՝ արյան սպիտակ բջիջների նվազման պատճառ Այսօր, 22:28 Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Վահրամ Գայֆեճյանի 145-ամյակին նվիրված ցուցահանդեսը Այսօր, 22:15 Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը Այսօր, 21:58 16-ամյա պատանու են դանակահարել Այսօր, 21:42 Պապիկյանն ԱՄՆ-ում հանդիպել է Հունաստանի պաշտպանության նախարարի հետ Այսօր, 21:26 Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը մասնակցում են Դոհայում ընթացող միջազգային մրցաշարին Այսօր, 21:09 Աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն և կվերադառնան աշխատանքի Այսօր, 20:57 Միրզոյանն ու Վրաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցի շուրջ Այսօր, 20:45 Տավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք Այսօր, 20:25 Դատարանը հրապարակել է Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը Այսօր, 20:09 Պապիկյանն ամերիկյան ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի ձևավորման հարցը Այսօր, 19:57 Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կողմից կատարված կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների վերաբերյալ Այսօր, 19:40 Թուրքիայի տարաբնույթ քաղաքական շրջանակներ անթաքույց առաջ են մղում Սիրիայի և Իրաքի հյուսիսում նոր թյուրքական պետություն ձևավորելու ծրագիրը․ Վարուժան Գեղամյան Այսօր, 19:25 Ոստիկանությանը և ԱԱԾ-ին հատկացվող գումարներն աճել են, տնտեսության զարգացման համար նախատեսված ծախսերը՝ նվազել. «Լույս» հիմնադրամ Այսօր, 19:10 2018 թվականի բերումով ու իրավիճակում` Ղարաբաղի հարցի ցանկացած բանակցային առաջընթաց կարող էր լինել մեկ ճանապարհով` Հայաստանի անկախության հաշվին. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:57 Փաշինյանը պարզաբանեց՝ ԵԱՏՄ գագաթաժողովը Երևանում չի կայացել ոչ թե Պուտինի ձերբակալության հարցի պատճառով, այլ՝ Բելառուսի նախագահը ցանկալի չէ Հայաստանի համար Այսօր, 18:43 Շատ կնեղվեմ, որ իմանամ իմ մասին խոսելիս ասում են՝ «շեֆը». Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:33 Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված և մահացած 4-ամյա երեխայի դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել Այսօր, 18:18 Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու պատճառ չունենք. Փաշինյան Այսօր, 18:06 Հայաստանի կառավարիչները իրենց կողմից նշանակված մարդկանց սարքել են գործիք և օգտագործում են․ Հենրիխ Դանիելյան Այսօր, 17:55 Մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Մի հոգի էլ կարիքս զգա՝ կողքին կկանգնեմ․ Դանիելյանը՝ Փաշինյանին Այսօր, 17:43 Ինչպե՞ս Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի սեղանին (Տեսանյութ) Այսօր, 17:31 Արմեն Մկրտչյանը նշանակվել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Այսօր, 17:26 «Տոսկանա» հյուրանոցում երիտասարդ կնոջը ծեծի ենթարկելու մեջ կասկածվողը Խորեն Հովհաննիսյանի որդին է․ նոր մանրամասներ Այսօր, 17:15 Ավելի ու ավելի դժվար, եթե ոչ անհնար է դարձել Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. կարծում եմ՝ մենք անդառնալիության կետն անցել ենք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 17:09 Վերին Լարսի անցակետը բաց է, բայց հերթերը չեն վերանում․ հազարից ավելի հայկական բեռնատար կա կանգնած Այսօր, 16:57 Կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի օրերին մեր սիրելի գյումրեցիների դռները կծեծեն ՔՊ ներկայացուցիչները. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 16:43 Քաղցրավենիքի և քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը առաջին հորիզոնականում է 15 տարեկանների շրջանում Այսօր, 16:34 Պարտադրանք-հորդոր չի եղել, եղել է խնդրանք. բոլոր այդ անձինք ազատվել են աշխատանքից սեփական դիմումների համաձայն. Նախարար Այսօր, 16:27 Չենք խախտի վարչապետի հանձնարարականի պահանջը և նոր Սահմանադրություն կունենանք սահմանված ժամկետում. Գալյան (Տեսանյութ) Այսօր, 16:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ Այսօր, 16:09 Մենք վերացրել ենք Հայաստանի վրա հարձակվելու լեգիտիմությունը. Ալեն Սիմոնյան Այսօր, 16:05 Ապասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 15:52 Ո՞րն է ավելի անբարոյական՝ երկրորդ կողմի հետ փոխադարձ համաձայնությամբ մարդու անձնական նամակագրությո՞ւնը, թե՞ ինչ-ինչ ճանապարհներով դրան տեղեկանալը. Աղազարյան Այսօր, 15:46 Ցանկացած իշխանություն այլասերվելու միտում ունի, իսկ վարչապետը քիչ հնարավորություն ունի մեր այլասերումը սանձելու համար, հետևաբար, այս իմաստով իրեն հասկանում եմ. Աղազարյան Այսօր, 15:37 Բոլոր օրինական ճանապարհներով վարչապետին զեկուցել են պետական անվտանգության հետ կապված արտահոսքի մասին. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) Այսօր, 15:31 Մինչև երեկ ամեն հնարավոր ձևով փորձել եմ պարոն Աղազարյանին ինչ-որ ձևով պաշտպանել, բայց երեկ ես ուզում էի անձամբ իրեն խեղդեի. Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Այսօր, 15:26 Գյումրիում մենք նպատակ ունենք հնարավորինս անկանխատեսելի գործընթաց կազմակերպել. Հովհաննիսյան Այսօր, 15:18 Սիրուհի ունենալը հանցագործությո՞ւն է, իհարկե, չեմ ուզի՝ էդ ինֆորմացիան հրապարակեն, բայց թող հրապարակեն, էնքան հրապարակեն, մինչև հոգնեն. Աղազարյան (Տեսանյութ) Այսօր, 15:05 Պարզվեց հեռախոսս բացել են, շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ, չէի ուզի հավատալ, որ վարչապետի հրահանգով է եղել. Աղազարյան Այսօր, 14:55 Հովիկ Աղազարյանը ՔՊ-ի փակ քննարկումից արտահոսք է արել, դրա համար էլ հեռացվել է. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) Այսօր, 14:46 Վերացվել է Գավառի պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Այսօր, 14:43 Գյումրին գլխավոր տոնածառ կունենա Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով Այսօր, 14:31 «Գուզեմ օր միշտ խնդաս, իմ սրտի քաղաք». Կարեն Սարուխանյանը դիմել է գյումրեցիներին Այսօր, 13:59 Կրթական համակարգում ինչ ուզում անում են. դիմադրություն չկա, հաշվետվողականություն՝ նույնպես. Սերոբ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 13:33 Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ Այսօր, 13:22 Մալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Այսօր, 13:11 Երկու Էջմիածինցի գողացել են մեքենայի պահեստային անվադողի պատյանը. 3 հազար դոլարի վնաս են հասցրել Այսօր, 13:01 Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում Այսօր, 12:55 Արարատ Միրզոյանը մասնակցելու է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը Այսօր, 12:51 Պարտադիր ծառայության ժամկետները կրճատելու հայեցակարգով, գուցե, փորձում են Ադրբեջանի ապառազմականացման պահանջը կատարել, նաև օգտագործել որպես նախընտրական խոստում. Աբրահամյան (Տեսանյութ) Այսօր, 12:33 Եթե մենք ճնշեինք, Հովիկ Աղազարյանը շատ հանգիստ մանդատը վայր կդներ. Կոնջորյան Այսօր, 12:26 Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, պետական անվտանգությանը վերաբերող քննարկումներից արտահոսքեր է կատարել. Կոնջորյան (Տեսանյութ) Այսօր, 12:16 Նոր Կյանք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ Այսօր, 12:11 Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում Այսօր, 11:53 Հալեպում 8 000-10 000 հայ շրջափակման մեջ է, մի քանի ընտանիք կարողացել է դուրս գալ․ հայ համայնքի վիճակն առայժմ կայուն է, բայց վախի մեջ են․ Նոր մանրամասներ Այսօր, 11:43 Գլխավոր դատախազը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնին Այսօր, 11:32 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում վարորդների Այսօր, 11:21 Սաղաթելյանն Օլանդին ներկայացրել է ՀՅԴ-ի մոտեցումները՝ որոշ հարցերի վերաբերյալ Այսօր, 11:18 Ազգային ժողովն ընդունեց ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն (Տեսանյութ) Այսօր, 11:10 Թբիլիսիի ոստիկանությունը գիշերը Ռուսթավելիի պողոտայից հեռացրել է բոլոր ցուցարարներին. ձերբակալություններ են եղել Այսօր, 10:59 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է Այսօր, 10:44 Ալեն Սիմոնյանը խնդրեց փոխել Հովիկ Աղազարյանի տեղն ԱԺ-ում (Տեսանյութ) Այսօր, 10:40 «Ներողություն եմ խնդրում կուսակցական ընկերներից իմ վարքով չնչին իսկ վնաս հասցնելու համար». Հովիկ Աղազարյանը լքեց ՔՊ խմբակցությունը (Տեսանյութ) Այսօր, 10:38 Հրապարակվել է Ամուլսարի գործով 2015թ-ից ի վեր ընթացող դատական գործի վճիռը Այսօր, 10:27 46-ամյա տղամարդը գողացել էր մոտ 500.000 դրամի ոսկյա զարդեր Այսօր, 10:21 Նիկոլ Փաշինյանը սկսել է հետևել կնոջ օրինակին ու ներկայացնել սոցիալական ցանցի իր էջի դիտումները Այսօր, 10:16 Հրդեհ` Մասիս քաղաքում. այրվել է վագոն-տնակը՝ գույքով Այսօր, 10:10 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Այսօր, 10:04 Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է Այսօր, 09:42 Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Այսօր, 09:37 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն օրենքի կոպտագույն խախտումներով ձգձգում է քննիչ հանձնաժողովի աշխատանքն ու շանտաժ է անում իր թիմակիցներին Այսօր, 09:21 «Հրապարակ». Ինչ օրենսդրական փաթեթներ են ընդունվելու արտահերթ նիստերի ժամանակ Այսօր, 09:20 «Ժողովուրդ». Ով է գլխավոր դատախազի նոր տեղակալը Այսօր, 09:18 «Հրապարակ». Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի «շևրոներին» Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի ունեցած նիստը սկանդալով է ուղեկցվել Այսօր, 09:13 «Հրապարակ». Ինչ արդյունքներ են արձանագրել Գյումրիում սոցհարցումները Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Տիգրան Ավինյանի եկամուտներն անասելի ավելացել են Այսօր, 09:06 «Հրապարակ». ՔՊ-ում շատերի վերաբերմունքը փոխվել է Հովիկ Աղազարյանի նկատմամբ Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ նվեր է ստացել Փաշինյանը Հռոմի Պապից Այսօր, 09:02 «Հրապարակ». Իշխանությունը ոտուձեռ ընկած մարզերց վարորդներ է ուզում բերել Երևան, որ այսօր քաղաքը կաթվածահար չլինի 03/12/2024 22:12 Հաշիմոտոյի հիվանդություն. Վահանաձև գեղձի վրա ազդող աուտոիմուն խանգարում 03/12/2024 21:54 Մարդատարը բախվել է «ԶԻԼ»-ին, տուժած վարորդին տեղափոխել են հիվանդանոց 03/12/2024 21:36 «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Զովունի 220/110/10 կՎ» ենթակայանում տեղի է ունեցել վթար․ ՏԿԵՆ 03/12/2024 21:30 Հրապարակվել է Հայաստանի լավագույն շախմատիստների և շախմատիստուհի ցանկը 03/12/2024 21:11 «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կկազմակերպի բողոքի ակցիա` Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ 03/12/2024 20:50 Բացել են մթերային խանութի պատուհանը, գողացել դրամարկղում և վճարային տերմինալում եղած գումարը 03/12/2024 20:31 Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքը մեկ ամսից ավելի է՝ չի քննվում 03/12/2024 20:11 Տաթև Արցախի հայցը դատարանը բավարարել է․ Դիանա Մարտիրոսյանը ստիպված կլինի հերքել զրպարտությունը 03/12/2024 19:53 Լյարդի ճարպակալման վրա ազդող հիմնական գործոնները 03/12/2024 19:35 Հալեպում վճռվում է ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի հետագա ճակատագիրը․ Տարածաշրջանի, որտեղ նաև մենք ենք․ Վարդան Ոսկանյան 03/12/2024 19:18 Հարց ունեմ ՔՊ-ին՝ ա՛յ «հեղափոխական» թիմ, էդ ո՞ր պահին էդպես ատեցիք ցույցերը, գործադուլները, Գյումրի-Երևան ճանապարհին ո՞ր մասում միտք ծագեց, թե դա հակապետական է․ Քրիստինե Վարդանյան 03/12/2024 19:03 «Արցախը սեր էր, Նիկոլ․ Քո նմանը դա չի հասկանա, որովհետև դու սիրել չգիտես»․ Աշոտյան 03/12/2024 18:47 Ժաննա Անդրեասյանը ԱՄՆ դեսպանի հետ է հանդիպել 03/12/2024 18:32 Նահատակը վեհ գաղափարի, հավատի ու հայրենիքի համար գիտակցաբար կյանքը զոհած մարդն է․ Դու դրանից ի՞նչ պիտի հասկանաս, Նիկոլ Փաշինյան, քոնը Էրդողանի գիրքն ու կորցրած կադաստրի վկայականն է 03/12/2024 18:17 «Ի տարբերություն շատերիդ՝ իմ պատկերացումները բանակի մասին չեն սահմանափակվում «կլուբնիկ-մայկա-տռուսիկ» մակարդակում»․ Տիգրան Աբրահամյանի արձագանքը ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին 03/12/2024 18:04 Աննա Վարդապետյանը Արամ Արամյանին նշանակել է իր տեղակալ 03/12/2024 17:52 Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տիգրան Պետրոսյան փողոցում 03/12/2024 17:36 «Վազ 2104»-ի բեռնախցիկում հայտնաբերված սիգն առգրավել են