04/07/2023 22:27
Սրատուտային վարակի՝ էնտերոբիոզի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները
Սրտատուտային վարակն աղիքային ճիճվային վարակի աշխարհում ամենատարածված տեսակներից մեկն է:
Սրատուտները բարակ և սպիտակ մակաբույծ կլոր որդեր են, որոնց երկարությունը կազմում է մոտ մոտ 6-13 միլիմետր:
Մինչ վարակված մարդը քնած է, հասուն էգ սրատուտները հազարավոր ձվեր են դնում հետանցքը շրջապատող մաշկային ծալքերում: Սրատուտներով վարակված մարդկանց մեծամասնությունը ախտանշաններ չունի, սակայն որոշ մարդիկ ունենում են հետանցքային քոր և անհանգիստ քուն:
Սրատուտային վարակն առավել հաճախ հանդիպում է դպրոցական տարիքի երեխաների մոտ, և փոքրիկ (մանրադիտակային) ձվերը հեշտությամբ տարածվում են երեխայից երեխա: Բուժումը ներառում է բերանային (օրալ) դեղամիջոցներ, որոնք սպանում են սրատուտները և ներքնաշորերի, անկողնային պարագաների և ներքնազգեստի մանրակրկիտ լվացում:
Լավագույն արդյունքների համար ամբողջ ընտանիքը պետք է բուժվի:
Սրատուտն առաջացնում է էնտերոբիոզ, որը հատկապես երեխաների շրջանում ամենատարածված ճիճվային հիվանդություններից է։
Սրատուտային վարակի ախտանիշները կարող են ներառել՝
հետանցքային կամ հեշտոցային շրջանի քոր,
անքնություն, դյուրագրգռություն, ատամների կրճտոց և անհանգստություն,
հազվադեպ՝ ստամոքսի ցավ և սրտխառնոց:
Խորհրդակցեք բժշկի հետ, եթե ունեք ուժեղ քոր, հատկապես՝ գիշերները:
Սրատուտի ձվիկները մակերեսների վրա կարող են գոյատևել երկու-երեք շաբաթ:
Սրատուտային վարակի ռիսկի գործոնները ներառում են հետևյալը.
Փոքրահասակ լինելը. սրատուտով վարակվելու հավանականությունը մեծ է 5-ից 10 տարեկան երեխաների մոտ: Փոքրիկ ձվիկները հեշտությամբ փոխանցվում են ընտանիքի անդամներին, խնամակալներին կամ դպրոցում կամ երեխաների խնամքի կենտրոններում գտնվող այլ երեխաներին: 2 տարեկանից փոքր երեխաների մոտ սրատուտային վարակները հազվադեպ են:
Մարդաշատ վայրերում ապրելը. մարդիկ, ովքեր ապրում են հաստատություններում, ենթարկվում են սրատուտային վարակների զարգացման համար ավելի բարձր ռիսկի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն:
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: