04/07/2023 12:49
Արժե մասնակցել ցանկացած նախաձեռնության, որով կարողանանք բռնել Փաշինյանի ձեռքը. Օսկանյանը միացավ «ՀայաՔվե»-ին (Տեսանյութ)
Ցանկացած նախաձեռնություն, որը կարող է նպաստել նրան, որ մենք կարողանանք հավաքականորեն բռնել Փաշինյանի ձեռքը, որ նման փաստաթուղթ չստորագրի, արժե դրան մասնակցել, «Հայաքվե»-ի ստորագրահավաքին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
Նա նշեց, որ «ՀայաՔվեն» կարևոր նախաձեռնություն է և ինքը հույս ունի, որ դրան ժողովուրդը կաջակցի ու կմասնակցի ստորագրահավաքին.
«Շատ կարևոր է միջազգային հանրությանն ու իշխանություններին հստակ ուղերձ հղել, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ անել այն, ինչ այսօր, ցավոք, ՀՀ իշխանությունները փորձում են անել։ Հակառակ նրան, որ հարցումները ցույց են տալիս, որ ՀՀ բնակչության 50 տոկոսից ավելին դեմ է, որ Արցախը ցանկացած կարգավիճակով լինի Ադրբեջանի մաս, ՀՀ իշխանությունները դա արհամարում են։ Նման նախաձեռնությունները օրենքի ուժով կպարտադրեն և կքրեականացնեն նման քայլերը»։