04/07/2023 17:02
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Անուշ Քլոյանի մանդատը տրվել է հաջորդ թեկնածու Արևիկ Ավետիսյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 4-ին գումարել է հերթական նիստ: Հանձնաժողովը Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրություն է կազմել: Նախագիծը զեկուցել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, տեղեկացնում են ԿԸՀ-ից:
Այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Անուշ Քլոյանի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին:
Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ խմբակցության պտգամավոր Վիգեն Խաչատրյանի մահից հետո նրա մանդատը բաժին է հասել Անուշ Քլոյանին: Քլոյանի վերաբերյալ ԿԸՀ-ն որոշում է կայացրել հունիսի 27-ին: