04/07/2023 19:53
Միջազգային անվտանգության համակարգի դեգրադացիան շարունակվում է․ Պուտին
«Աշխարհաքաղաքական հակասությունները ավելի են սրվում աշխարհում, անվտանգության դեգրադացիա է տեղի ունենում»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ։
ՌԴ նախագահի խոսքով՝ այս պայմաններում ՇՀԿ-ն ավելի ու ավելի նշանակալից դեր է խաղում միջազգային հարաբերություններում՝ իրական ներդրում ունենալով խաղաղության և կայունության պահպանման գործում, ապահովելով անդամ երկրների կայուն տնտեսական աճը։
«Դա ավելի զգալի է ներկա պայմաններում, երբ աշխարհաքաղաքական հակասություններն ավելի են սրվում, իսկ միջազգային անվտանգության համակարգի դեգրադացիան շարունակվում է։ Համաշխարհային տնտեսական ու ֆինանսական նոր ճգնաժամի ռիսկերն ավելանում են՝ զարգացած երկրների կողմից պարտքի անվերահսկելի ծավալի կուտակման, ամբողջ աշխարհում սոցիալական շերտավորման, աղքատության աճի, պարենային ու բնապահպանական անվտանգության վատթարացման ֆոնին»,- ասել է Պուտինը։