04/07/2023 13:05
Անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի, նախկին որևէ ղեկավար Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել. Օսկանյան (Տեսանյութ)
ՀՀ նախկին որևէ նախագահ, իշխանություն երբեք Արցախը Ադրբեջանի կազմում չի ճանաչել։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Անկախ նրանից, թե Փաշինյանն ինչ կասի, ինչպես կմեկնաբանի երևույթները, այդպիսի բան չի եղել։ Փաշինյանն ՀՀ առաջին ղեկավարն է, որ նման բան է ասել և հիմա էլ փորձում է դա ֆորմալիզացնել՝ ստորագրելով համապատասխան փաստաթղթերը։ Ուղղակի դա այսօր պետք է թույլ չտալ։ Դա կլինի մեծ սխալ և այդ արարքի համար մենք սերունդներով կզղջանք»,-հավելեց նա։
Հարցին, թե այս իրավիճակում դիվանագիտական ելք արդյո՞ք կա՝ Օսկանյանը պատասխանեց.«Ես բազմիցս ասել եմ, որ այսօր լրջագույն այլընտրանք կա նրան, ինչ Փաշինյանն այսօր փորձում է անել։ Պատերազմը, որ հաճախ փորձում են մեզ մատուցել որպես անխուսափելի բան, միանշանակ ասեմ, որ դա ոչ միայն անխուսափելի չէր, այլ պատերազմը բացառված էր։ Պատերամզը Փաշինյանը բերել է մեր ժողովրդի գլխին՝ իր սխալների պատճառով։ Ինձ համար երկու կարծիք չկա, ես ուղղակի վստահ եմ դրա մեջ և դրա փաստերը բոլորի համար ակնհայտ են»։