04/07/2023 14:09
Շրջափակված Արցախ. մարդիկ շարունակում են ընտանիքներ ստեղծել` հույսով, որ կշարունակեն ապրել իրենց հայրենիքում
Շրջափակված Արցախի եկեղեցիներում հաճախ կարելի է տեսնել պսակադրման արարողություններ: Հանդիսությունների մի շարք սրահներ շրջափակման հետևանքով փակ են, ինչի պատճառով էլ ամուսնացող զույգերի մեծ մասը բավարարվում է միայն եկեղեցական արարողությամբ:
Չնայած ստեղծված ծանր իրավիճակին` մարդիկ շարունակում են ընտանիքներ ստեղծել` հույսով, որ կշարունակեն ապրել հենց Արցախում:
«Սիվիլնեթ»-ը նման մի լուսանկար է հրապարակել շրջափակված Արցախից։