04/07/2023 20:47
Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արցախի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտումների մասին է փաստում ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան»,- նշված է տեղեկագրում։
Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։