04/07/2023 15:07
Հուլիսի 3-ը կարելի է համարել ՀՀ դատական համակարգի վախճանի օր. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ՝ Հայաստանը երբեք չի ունեցել որակյալ դատական իշխանություն։
Նրա խոսքով, սակայն, 2018-ին Հայաստանն ուներ բավականին ամուր դատական իշխանություն, ինչը հարյուրավոր նպատակասլաց մարդկանց քրտնաջան աշխատանքի արդյունք էր։
«Այսօր մենք արձանագրում ենք, որ այս ամենը «Տիտանիկ»-ի պես անցան ջրի տակ։ ԲԴԽ երեկվա որոշումը դրա ամենավառ արտահայտությունն էր», - «Հակասահմանադրական իրականություն» թեմայով քննարկմանն ասաց Մելիքյանը։
Փաստաբանը հայտարարեց, թե հուլիսի 3-ը կարելի է համարել ՀՀ դատական համակարգի վախճանի օր։
«Բայց ես հույս ունեմ, որ այդ վախճանը կլինի ոչ թե վերջնական, այլ մենք քրստոնյա ժողովուրդ ենք, գիտենք՝ ինչ է նշանակում վերածնունդ, կարծում եմ՝ նախադրյալներ կան, որ սև ժամանականերից հետո նոր ժամանակաշրջան կլինի», - հավելեց Ռուբեն Մելիքյանը։