04/07/2023 15:02
Ծանրորդ Կառլեն Մկրտչյանը՝ Եվրոպական պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի հավաքականն առաջին մեդալն է նվաճել Մոլդովայում մեկնարկած ծանրամարտի մինչև 15 և 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, գրում է armsport.am-ը։
Պատանի ծանրորդ, 49 կգ քաշային Կառլեն Մկրտչյանը երկամարտի 181 կգ արդյունքով (80+101 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:
Մկրտչյանը պոկում վարժությունում արժանացել է փոքր բրոնզե մեդալին՝ 80 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունն ավարտել է 101 կգ արդյունքով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։