05/07/2023 18:00
Անոթային վիրաբույժ Արամ Բադալյանը՝ կավա-ֆիլտրի տեղադրման նպատակահարմարության մասին
Խորանիստ երակների թրոմբոզի դեպքում հիմնական նպատակը թրոմբի միգրացիան կանխելն է:
Մասնագետի խոսքով, ստորին վերջույթների երակային համակարգում թրոմբոզների առկայության և թրոմբի միգրացիայի բարձր ռիսկի դեպքում կիրառվում է ժամանակավոր կամ մշտական միջամտություն՝ կավա-ֆիլտրի տեղադրում:
Բժիշկը նկատում է նաև, որ այս միջամտությունը թույլ է տալիս հաջողությամբ կանխել մահացու վտանգավոր թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան:
Վիրահատական միջամտությունը տևում է կարճ, կատարվում է տեղային անզգայացմամբ:
Խնդրին գրագետ ու ճշտգրիտ լուծում տալու նպատակով կարող եք դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոնի Անոթային և լազերային վիրաբուժական ծառայության ղեկավար Արամ Բադալյանին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն:
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: