05/07/2023 13:29
Սումգայիթում շարունակվում է առևանգված երկու հայ զինծառայողների դատը
Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվում է Շիկահողի դիրքերից առևանգված երկու հայ զինծառայողների դատավարությունը, գրում է «Ազատությունը»։
Դատարանում կրկին ընթերցվել են մեղադրյալների իրավունքներն ու պարտականությունները։
Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը մեղադրվում են Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ծանր հանցագործություններ կատարելու մեջ:
Հայկական կողմի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ ադրբեջանական զինված խումբը մայիսի 26-ին հատել է Հայաստանի սահմանը և առևանգել զինծառայողներին: Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու և երկու զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: