05/07/2023 10:17
Վարուժան Ավետիսյանի որդին, որը ձերբակալվել էր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով, ազատ արձակվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով կիրակի օրը բերման ենթարկված 21-ամյա Դավիթ Ավետիսյանն այսօր ազատ է արձակվել:
Նրան խուլիգանության մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ավետիսյանը «Սասնա ծռեր»-ի գործով 7 տարվա ազատազրկման դատապարտված Վարուժան Ավետիսյանի որդին է։
Հիշեցնենք՝ հուլիսի 2-ին 16:00-ի սահմաններում, Անգլիական այգում Դավիթ Ավետիսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և նրա ուղղությամբ բացականչել՝ «պատասխան ես տալու իմ զոհված եղբայրների համար»։
Վայրկյաններ անց ոստիկանները բերման են ենթարկել տղային, այդ ժամանակ էլ Դավիթն արտաբերել է «դավաճան, վիժվածք» բառերը: