05/07/2023 21:07
«Ցանկացած պատերազմ հնարավոր է արագ ավարտվել»․ Մեդվեդևը Հիրոսիմայի ու Նագասակիի օրինակն է բերել
Ցանկացած պատերազմ հնարավոր է արագ ավարտվել՝ կամ խաղաղության պայմանագիր կնքելով, կամ վարվելով այնպես, ինչպես Միացյալ Նահանգները վարվեցին 1945-ին, երբ միջուկային զենք կիրառեցին ճապոնական քաղաքների վրա, հայտարարել է ՌԴ Ախ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Ընդհանրապես՝ ցանկացած պատերազմ, նույնիսկ համաշխարհային պատերազմը, հնարավոր է շատ արագ ավարտել․ կամ ստորագրելով խաղաղության պայմանագիր, կամ անելով այն, ինչը 1945-ին արեցին ամերիկացիները, երբ կիրառեցին իրենց միջուկային զենքն ու ռմբակոծեցին ճապոնական երկու քաղաքները՝ Հիրոսիման ու Նագասակին։ Նրանք այդ ժամանակ իսկապես ռազմական արշավ ձեռնարկեցին, որի գինը գրեթե 300 000 խաղաղ բնակիչների կյանքերն էին»,- ասել է Մեդվեդևը։ Նրա խոսքի տեսագրությունը հրապարակվել է Տելեգրամում։