05/07/2023 19:02
Միշտ անհրաժեշտ է հենման կետ՝ պետությունը, ազգը, հասարակությունը, Սահմանադրությունը, օրենքը պահելու համար․ Իրավապաշտպան
Արժեքային հարցերը, ինքնության հարցերը «սահմանադրական» ճանապարհով լուծելու բոլոր փորձերը նման են սեփական մազերից քաշելով՝ ինքն իրեն ճահճից հանելու մյունհաուզենական փորձերին, կարծիք է հայտնել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Միշտ անհրաժեշտ է «հենման կետ»՝ պետությունը, ազգը, հասարակությունը, Սահմանադրությունը, օրենքը պահելու համար, և սովորաբար այն անտեսանելի է լինում՝ ինչպես ծովն է անտեսանելի այնտեղ ապրող ձկների համար։ Եվ քպ-ականնանների ծանրագույն հանցանքն ու մահացու մեղքը հենց այդ «հենման կետի» նկատմամբ նենգ հարձակումն է։ Հենց դա է, որ աններելի է։ Հավիտյանս հավինենից»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։