05/07/2023 17:13
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժ ապահովելու հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով տրանսպորտային անխափան կապի ապահովմանը վերաբերող հարցեր։ Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջական փաթեթի հետևողական իրականացման կարևորությունը։
ՌԴ նախագահը վերահաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման գործընթացին»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։