06/07/2023 17:37
Ֆրանսիայում կարգուկանոնը վերականգնվել է․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրում խռովություններից հետո կարգուկանոնը վերականգնվել է։
«Կարգուկանոնը վերականգնված է։ Մտադիր ենք առաջիկա շաբաթների ընթացքում կարևոր որոշումներ կայացնել, որոնք երկարաժամկետ կիրառման կլինեն»,- Մակրոնի խոսքերն է մեջբերել ֆրանսիական BFM-ը։
Ֆրանսիայի նախագահն ասել է նաև, որ ֆրանսիական հասարակության մեջ հեղինակությունների մեծ պակաս կա, «դա սկսվում է ընտանիքից»։
Էմանուել Մակրոնը հորդորել է նաև երկրում տեղի ունեցած խռովությունների հետ կապված՝ հապճեպ եզրակացություններ չանել ։