06/07/2023 11:59
Վաշինգտոնյան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ. առաջիկայում Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ. Փաշինյան
Որքան էլ այսօր դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային և էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի.
«Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջնթաց կա։ Առաջիկայում Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ ԵԽ-ի նախագահի միջնորդությամբ։ Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման։ Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը։ Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»։