06/07/2023 13:59
Կարմրուկի 13 նոր դեպք՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում. Անահիտ Ավանեսյան
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կարմրուկի 13 դեպք ենք գրանցել։ Տարբեր ժամանակներում բռնկումները շարունակվում են, սակայն փոքր ծավալներով, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նշեց, որ պատվաստման աշխատանքներն ընթանում են մեծ թափով, և այժմ պատվաստումներ են իրականցվում բուժաշխատողների շրջանում, քանի որ հենց նրանք են հանդիսանում առաջին թիրախը և հետագայում նաև փոխանցողը։
Ըստ նախարարի՝ պատվաստումները պետք է օգնեն մեկ-երկու ամսում մարել բռնկումը, սակայն միևնույն ժամանակ դեռ շատ են նաև բերովի դեպքերը։
«Տարածաշրջանում իրավիճակը բավական լարված է։ Կան երկրներ, որտեղ բռնկումները շատ ավելի մեծ ծավալների են հասնում, ինչը ցույց է տալիս, որ մենք չենք կարող խուսափել Հայաստանում բերովի դեպքերից», - շեշտեց նախարարը։