06/07/2023 10:10
Արմեն Գրիգորյանն ու Դերեք Հոգանը կարևորել են Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 5-ին ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ:
Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառյալ տնտեսական համագործակցության հեռանկարները: Կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգության պահպանումը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումն ու ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը: