06/07/2023 20:45
Աշնանն Ուկրաինայում իրավիճակը պիտի որ փոխվի. Լուկաշենկո
Աշնանն Ուկրաինայում իրավիճակը պիտի որ փոխվի, հնարավոր է՝ մեկնարկեն խաղաղ կարգավորման բանակցությունները, արտասահմանյան ու տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Աշնանն իրավիճակը պետք է, որ փոխվի, և մենք կսկսենք խոսել բանակցությունների սեղանի շուրջ։ Հնարավոր է։ Գուցե՝ ոչ սեպտեմբերին, մի փոքր ավելի ուշ։ Չեմ ուզում որևէ տեղեկության արտահոսք լինի, բայց այդ մասին արդեն խոսում են եվրոպացիները՝ Ֆրանսիան, Գերմանիան»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ Ուկրաինայում ընթացող պատերազմն ամենից շատ նյութական վնաս հասցնում է հենց Եվրոպային։
«Իսկ եկամուտ ստացողը փաստացի ընդամենը մեկ երկիր է»,- ասել է նա։