06/07/2023 21:00
Վահան Կոստանյանն ու Բահրեյնի Թագավորության դեսպանը պատրաստակամ են՝ զարգացնելու երկրների փոխգործակցությունը
Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բահրեյնի Թագավորության նորանշանակ դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշիին (նստավայրը՝ ք․ Հռոմ)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Երկուստեք արձանագրվել է, որ առկա է երկկողմ համագործակցության չիրացված զգալի ներուժ, ինչի կապակցությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավելագույն ջանքեր գործադրել, մասնավորապես, առևտրատնտեսական կապերի, ներդրումների ներգրավման, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթամշակութային և այլ ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայումը»։