06/07/2023 11:02
Գործող իշխանության հաստիքավոր պրոպագանդիստները տեսնելով «Հայաքվե»-ի բարձրացող ալիքը՝ ստիպված եղան իրենց պահարանից հանել թուլամորթների վերջին փաստարկը. Չալաբյան
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Հայաստանում նշվում էր Սահմանադրության օրը, մենք ստիպված էինք մեկ օրով կանգնեցնել «Հայաքվե»-ի ստորագրահավաքը, սակայն «Հայաքվե»-ի շուրջ կրքերը շարունակում էին թեժանալ։
Գործող իշխանության հաստիքավոր պրոպագանդիստները տեսնելով «Հայաքվե»-ի բարձրացող ալիքը և արագ ծավալումը երկրով մեկ՝ ստիպված եղան իրենց պահարանից հանել թուլամորթների վերջին փաստարկը՝ Ալիևի անունից սկսեցին սպառնալ հայ ժողովրդին նոր պատերազմով։ Մենք կարող էինք անցնել այս հերթական սադրանքի կողքով, սակայն այն շարունակելու է կրկնվել, ուստի ստորև ես կուզեի պատասխանել մեր ժողովրդին պատերազմով վախեցնող բոլոր թուրքահպատակներին՝
ա) 2020 թ․ պատերազմը սկսվել է ոչ թե, որովհետև մեր ժողովուրդը տասնամյակներով պայքարում էր Արցախի անկախության համար, այլ որովհետև այդ ժամանակ Հայաստանը ղեկավարում էր Նիկոլ Փաշինյանը, որը ձախողեց բանակցային գործընթացը, փչացրեց հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, մինչև վերջին պահը խուսափեց երկիրը վերահաս փորձությանը պատրաստելուց, տապալեց պատերազմական մոբիլիզացիան, իսկ պատերազմը սկսելուց հետո մտածում էր ոչ թե հաղթելու, այլ օր առաջ Շուշին հանձնելու և դրանով Ալիևի ախորժակը փակելու մասին։ Դրա մասին նա ինքնախոստովանական ցուցմունք տվեց տառացիորեն վերջերս՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստում, պարզապես փորձելով բոլոր այս ձախողումները և պարտության մեղքը բարդել այլոց վրա։
բ) 2020 թ․ նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնությունը կնքելուց հետո, որն իբրև կոչված էր դադարեցնելու պատերազմը, այն ոչ մի պահ չի դադարել։ Այս ընթացքում զոհվել է 400-ից ավել հայ զինվոր, Ալիևը պաշարման մեջ է վերցրել Արցախը, մոտեցել է Ջերմուկին, Սիսիանին և Վարդենիսին, անմիջական կրակի տակ է վերցրել Կապանը և շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին և Արցախին, պարբերաբար սպառնալով նոր պատերազմով։ Ակնհայտ է, որ Ալիևի ախորժակների դեմ առնելու միակ իրական միջոցը մեր երկիրը ռազմականացնելն է, դրա հիման վրա դիվանագիտական նոր ալյանսներ ձևավորելը, և Ալիևին ամեն քայլափոխին կոշտ հակազդելը՝ դրա փոխարեն այս իշխանությունը շարունակում է պարտվողականության պրոպագանդան, կազմալուծում է բանակը, շարունակում է վանել Հայաստանից սփյուռքահայ գործիչներին և կազմակերպություններին, իսկ ընդդիմադիր գործիչներին և զինվորականներին էլ պահում է բանտերում։
գ) Էրդողանի վերընտրությունից և Ռուսաստանում հատնի իրադարձություններից հետո, Ալիևը այլևս չի թաքցնում, որ ինքը պատրաստվում է Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի, և շարունակում է կոշտացնել հռետորաբանությունը։ Ալիևը շտապում է, հրաշալի հասկանալով, որ իր ժամանակը սպառվում է՝ Ադրբեջանում նավթի հանույթը արագ կրճատվում է, սեփական երկրում սկսում է բարձրանալ դժգոհության ալիքը դիկտատորական իշխանության կամայականությունների դեմ, Իրանի հետ հարաբերությունները օր օրի սրվում են, բանակի ղեկավարությունը սկսել է Թուրքիայի և Իսրայելի հետ սեփական խաղեր խաղալ, և դուրս է գալիս վերահսկողությունից։ Ալիևը հրաշալի հասկանում է, որ Փաշինյանի իշխանությունը Հայաստանին և Արցախին վերջանական կապիտուլացիայի ենթարկելու իր վերջին շանսն է, և փորձում է հնարավորինս արագ դրանից օգտվել, քանզի արդեն մոտ ապագայում այդպիսի շանս այլևս կարող է չլինել։
դ) Այս պայմաններում, գործող իշխանությունը, հստակ հասկանալով, որ Ալիևը կարող է գնալ նոր արկածախնդրության, և դրանով արդեն վերջնական դիմակազերծել իր ապաշնորհ քաղաքական ուղեգիծը, փորձում է ի սկզբանե իրենից դուրս պատերազմի նոր մեղավորներ գտնել՝ եթե նախկինում դա «նախկիններն» էին, հետո բանակի «5-րդ շարասյունը», հիմա, երբ էլ «մեղավոր կարգելու» մարդ չի մնացել, պարզվում է, որ հիմա էլ «Հայաքվե»-ն է նոր պատերազմի մեղավոր։ «Հայաքվե»-ն, որին արդեն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները, բազմաթիվ հանրային գործիչներ, դիվանագետներ, «Հայաքվե»-ն, որը բացառապես խաղաղ, ժողովրդավարական գործընթաց է, որն ընդամենը առաջարկում է ամրագրել մեր Սահմանադրության հիմնարար դրույթները քրեական օրենսդրության մեջ, և գործում է մեր երկրի օրենսդրությանը և միջազգային իրավունքին խստագույն պահանջներին համաձայն, և որևէ կերպ չի կարող պատերազմի պատճառ հանդիսանալ, եթե երկրի իշխանությունները իրենք չեն ցանկանում այդպիսի նոր պատերազմ հրահրել։
«Հայաքվե»-ն իրականում հրաշալի առիթ է կարճ ժամանակում շփվել մեր հարյուրավոր և հազարավոր համաքաղաքացիների հետ, և ես ամենուրեք տեսնում եմ այն նոր հույսը, և վճռականությունը, որը «Հայաքվե»-ն արթնացնում է, այն ճնշված արժանապատվությունը, որը սկսում է վերականգնվել մեր մարդկանց մոտ։ Բնական է, որ այս իշխանության համար, որը կառավարում է վախի և հուսահատության հաշվին, «Հայաքվե»-ն պետք է սարսափ առաջացնի, և նրանք, չունենալով ուրիշ փաստարկ, պետք է սեփական ընտրողներին սպառնան նոր պատերազմով։ Ես համոզված եմ, որ այդ սպառնալիքը միայն հակառակ արդյունք է տալու, որ մարդիկ համախմբվելու են սեփական հայրենիքի, ազատության և արժանապատվության շուրջ, և իրենց քվեով նոր էջ են բացելու մեր երկրի պատմության մեջ։ Աստված զորավիգ մեր հայրենիքին, և իր ազատության համար պայքարող մեր տեսակին»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
Այսօր, 10:14
Իշխանությունը գնալու է ընտրության՝ բացառապես իշխանություն պահելու համար, առաջարկելու ոչինչ չունի. Հովհաննիսյան
Այսօր, 09:54
Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ. ՔՊ-ականը պնդում է՝ իշխանազավթման նպատակ չունեն
Այսօր, 09:43
Վերին Խոտանանում բեռնատարն ընդունել էր մկրատաձև դիրք․ խցանման մեջ էր հայտվել 40 բեռնատար և 10 մարդատար
Այսօր, 09:39
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար դեռ փակ է
Այսօր, 09:28
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում
Այսօր, 09:07
«Հրապարակ». ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը
Այսօր, 09:06
«Ժողովուրդ». Ո՞վ է ցանկանում համակարգել ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը
Այսօր, 09:05
«Հրապարակ». «Չեմ խոսացել Սրբազանի հետ, չեմ կարող ասել». Գառնիկ Դանիելյան
Այսօր, 09:03
«Ժողովուրդ». Իշխանությունները հակված են Գյումրիում արտահերթ ընտրությունների գնալ
Այսօր, 09:01
«Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՊՆ-ում առանցքային պաշտոնները թափուր թողնելու հանգամանքը
Այսօր, 08:55
«Ժողովուրդ». Ռազմաքաղաքական գերիներից կան անձինք, ովքեր խնդրել են ընտանիքներին կապ հաստատելու փորձեր այլևս չանել և մոռանալ իրենց գոյության մասին
Այսօր, 08:51
«Ժողովուրդ». Ի՞նչ պետք է տեղի ունենա 30 օրում
Այսօր, 08:50
«Հրապարակ». Օտարերկրյա որոշ դեսպաններ համարել են, որ նման խայտառակ, հակաժողովրդավարական փոփոխություններն անթույլատրելի են
Այսօր, 08:49
«Ժողովուրդ». ՔՊ-ականները տարբեր մեթոդներով երաշխիքներ են ստեղծում իրենց հետագա վերարտադրման համար
07/11/2024 22:57
Պուտինը շնորհավորեց Թրամփին
07/11/2024 22:39
Փաշինյանն ու Մակրոնը Բուդապեշտում քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները
07/11/2024 22:25
Սյունիքի մարզում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը․ վիճակը գնահատվում է ծանր
07/11/2024 22:08
Հիվանդություններ, որոնք սրվում են խոր աշնանը
07/11/2024 21:49
Բեռնատարներ են բախվել Ձորաղբյուր գյուղի կամրջին, «KamAZ»-ի վարորդին հոսպիտալացրել են
07/11/2024 21:31
Թալան, կոռուպցիոն բուրգ, հովանավորչություն. ի՞նչ են անում քաղաքացու 100 դրամները Երևանի քաղաքապետարանում
07/11/2024 21:12
Հաջորդ 20 տարիներն ավելի բարդ են լինելու մարդկության համար․ Պուտին
07/11/2024 20:54
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ճանապարհին հենապատ է փլուզվել
07/11/2024 20:32
350 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետում
07/11/2024 20:18
Հունգարիայում քննարկվել են Հայաստան-Էստոնիա համագործակցության զարգացման հնարավորությունները
07/11/2024 20:00
Ռուսաստանը նոր դեսպան կնշանակի ԱՄՆ-ում․ Միացյալ Նահանգները Լին Թրեյսիին հետ կկանչի՞
07/11/2024 19:40
Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով քննարկմանը․ ներկա էր նաև Էրդողանը
07/11/2024 19:22
Էքսպրես դիետաների հետևանքները առողջության վրա
07/11/2024 19:06
Հայաստանի շախմատիստների արդյունքները՝ աշխարհի պատանեկան առաջնությունում
07/11/2024 18:52
ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբի պետի տեղակալն է եկել Հայաստան
07/11/2024 18:40
Պուտինի հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ Թրամփը կչեղարկի Ռուսաաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
07/11/2024 18:23
Հունգարիայի արտգործնախարար Սիյարտոյի կազմակերպած աշխատանքային նախաճաշը (Լուսանկարներ)
07/11/2024 18:10
Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը առաջարկում են ՀՀ օրհներգի վերջին քառատողից հրաժարվել
07/11/2024 18:02
Կանխատեսվում է, որ դարավերջին Հայաստանում ջերմաստիճանն ամռանը 6°C-ով ավելի բարձր է լինելու, քան հիմա է․ Դա կարող է հանգեցնել Սևանա լճի մետաբոլիզմի էական փոփոխության․ Նոր ուսումնասիրություն
07/11/2024 17:45
Ինքնասպանության փորձ Արթիկ ՔԿՀ-ում
07/11/2024 17:30
Ծեծել են էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ընկերության տնօրենին
07/11/2024 17:16
Դավիթ Ավետիսյանին տուգանեցին՝ Փաշինյանին դավաճան անվանելու համար
07/11/2024 17:00
Գերիների վերադարձի, արցախցիների իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դատապարտման հիմնախնդիրները պետք է բաց պահել․ Գերագույն հոգևոր խորհուրդ
07/11/2024 16:45
Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի մասնակիցները լուսանկարվել են Բուդապեշտում
07/11/2024 16:19
Պատրաստ եմ Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի. Լուկաշենկո
07/11/2024 16:11
Ալեն Սիմոնյանն ակնկալում է առաջիկայում հանդիպել ադրբեջանցի գործընկերոջը
07/11/2024 16:04
Դոնորական ձվաբջջի ձեռքբերման և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար զոհված զինծառայողների ծնողներին աջակցություն կտրամադրվի
07/11/2024 15:58
Սակագնային քվոտա կկիրառվի 2025 թ. ՀՀ ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
07/11/2024 15:45
Շառլ Միշելը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին
07/11/2024 15:34
ՌԴ-ի, Չինաստանի, Հս. Կորեայի և Իրանի միջև փոխգործակցության ամրապնդումը սպառնալիք է Արևմուտքի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
07/11/2024 15:26
Պատրաստ ենք. Նոայի հայտարարությունը՝ Չելսիի դեմ խաղից առաջ
07/11/2024 15:21
Գերիների համար նոյեմբերի 10-ին Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում կկատարվի համահայկական աղոթք
07/11/2024 15:13
«ՎՈՅԱԺ 30». 1000 ՄԲ ռոումինգում 1500 դրամով՝ արդեն անժամկետ
07/11/2024 15:11
«Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը կհամալրվի
07/11/2024 15:07
Երիտասարդի մոտ լիցքավորված գազային ատրճանակ է հայտնաբերվել
07/11/2024 15:02
Կոտայքում բախվել են «Volkswagen»-ն ու «Ford Transit»-ը. կան վիրավորներ
07/11/2024 14:40
Աննա Վարդապետյանն ու ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները
07/11/2024 14:29
«Պեստո» ռեստորանի գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ
07/11/2024 14:13
«Մայրի»-ն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար դարձել է տուն. ավելի շատ երեխաների երջանկացնելու համար կենտրոնն ունի աջակցության կարիք (Լուսանկարներ, Տեսանյութ)
07/11/2024 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի աշխատանքը կակտիվանա Թուրքիայում կայանալիք հանդիպումից հետո. Շոյգու
07/11/2024 13:57
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրին կմասնակցեն նաև 2020 թ. սեպտեմբերից հետո Հայաստան տեղափոխված անձինք
07/11/2024 13:43
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
07/11/2024 13:39
Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին. Շարմազնով
07/11/2024 13:23
Արաբկիրում մեծ տեղեկատու դաշտով վահանակները հեռացվել են
07/11/2024 13:21
Իջևանում այսօր պարբերաբար գործարկվելու են բնակչության ազդարարման շչակներ
07/11/2024 13:18
Արմեն Գրիգորյանը Վիլնյուսում կմասնակցի «Ժողովրդավարության ապագան» ֆորումին
07/11/2024 13:16
ՀՀ-ն ադրբեջանական կողմի հետ չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին, ապառազմականացման վերաբերյալ քննարկում չկա. Վահան Կոստանյան (Տեսանյութ)
07/11/2024 13:11
Լուլուն, Ալեն Սիմոնյանը տրանսպորտի թանկացումից այլևս դժգոհ չեն, որովհետև տաքուկ նստած են իրենց տեղերում և օգտվում են թանկ մեքենաներից. Մարության
07/11/2024 13:04
Նոր հեծանիվներ՝ Արարատի մարզի դպրոցներին
07/11/2024 13:02
Երիտասարդ կհամարվեն 13-35 տարեկանները
07/11/2024 12:58
ՀՀ տարբեր ներկայացուցիչներ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացնում են գերիների վերադարձի հարցը. ԱԳ փոխնախարար (Տեսանյութ)
07/11/2024 12:54
Գալյանը համակարծիք չէ, թե Վարդապետյանը պրոֆեսիոնալների հետ չի կարողանում աշխատել
07/11/2024 12:51
Թրամփը և Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որոնք որևէ հանդիպում, նույնիսկ հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ
07/11/2024 12:48
Հայաստանի ռազմական ձեռքբերումներն արվում են ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով. Վահան Կոստանյան
07/11/2024 12:44
Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը. ԱԳ փոխնախարար
07/11/2024 12:40
Ես ամբողջովին կիսում եմ իրական Հայաստանի հետ կապված իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը. Գալյան
07/11/2024 12:32
Կանխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձի կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցումը հիմնարկ
07/11/2024 12:28
Սրբուհի Գալյանի պնդմամբ՝ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան
07/11/2024 12:22
Եվրաքվեի 60 000 ստորագրություն փոխանցվել է ԿԸՀ-ին. ստուգումներից հետո օրինագիծը կփոխանցվի ԱԺ քննարկմանը
07/11/2024 12:16
«Առավոտը ճիշտ սկսելու ձևը». Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել
07/11/2024 12:13
Ես այլ պաշտոն էի զբաղեցնում, սակայն առաջարկը ստանալուց հետո տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը. Գալյանը՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելու մասին
07/11/2024 12:00
Կառավարությունում շնորհավորեցին Սրբուհի Գալյանին՝ «բարդ ու կարևորագույն պաշտոնում» նշանակվելու համար
07/11/2024 11:56
Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու (Տեսանյութ)
07/11/2024 11:43
«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կներդրվի նաև ԱԱԾ-ում
07/11/2024 11:40
Թեհրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը` հաշվի առնելով ՀՀ ինքնիշխանությունը. Դեսպան
07/11/2024 11:33
Ֆինանսական կայունության առումով վերջին տարիներին զգալի բարելավել ենք համակարգի դիմադրողականությունը. ԿԲ նախագահ
07/11/2024 11:25
Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանին 236 միլիոն եվրո վարկ կհատկացնի. կառուցվելու է Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածը
07/11/2024 11:20
Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
07/11/2024 11:15
ԱՄՆ-ն Հայաստանին համառորեն մղում է «ազգային ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
07/11/2024 11:11
Ամբերդ գյուղում վրեժխնդրության շարժառիթով կատարված սպանության վերաբերյալ վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան
07/11/2024 11:10
Պայմանավորվեցինք սերտ երկխոսություն պահպանել. Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
07/11/2024 11:06
Տավուշում դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենը հարվածներ է հասցրել աշակերտին. նա ձերբակալվել է
07/11/2024 10:59
Միացյալ Նահանգները ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը վարկաբեկելու արշավ կանցկացնի
07/11/2024 10:51
15 ամենաթարմ Apple սարքերը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապաններին
07/11/2024 10:48
Արմավիրում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմին և նամակ՝ ուղղված մորը
07/11/2024 10:40
Մասկը բացատրել է, թե ինչու Թրամփի հաղթանակը շոկ դարձավ ամերիկացիների համար
07/11/2024 10:34
Ես խոսել եմ Թրամփի հետ, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ. Քամալա Հարիս
07/11/2024 10:23
Շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը, բուժքույրը և բժշկուհին հոսպիտալացվել են
07/11/2024 10:09
Հրդեհ շինությունում․ կա տուժած
07/11/2024 10:05
Երևանում թալանել են ձայնագրման ստուդիա՝ տանելով մոտ 20 հազար դոլարի երաժշտական տեխնիկա
07/11/2024 09:57
Թուրքիան շարունակելու է Հայաստանի դեմ շրջափակման ու թշնամական քաղաքականությունը, մինչև ՀՀ-ն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա․Աբրահամյան
07/11/2024 09:43
Ս.Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող հայրապետների, սուրբ նոտարների հիշատակության օրն է
07/11/2024 09:39
Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
07/11/2024 09:36
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ մայրաքաղաքում ու մարզերում
07/11/2024 09:08
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը կոնկրետ ի՞նչ վտանգ է ներկայացնում, ՄԻՊ գրասենյակից չեն մանրամասնել
07/11/2024 09:05
«Հրապարակ». ՔՊ-ն սկսել է գերազանցել դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում