06/07/2023 11:31
Իրատեսական չէ քննարկել Արցախի պաշտպանական բանակը լուծարելու հարցը. Արցախի արտգործնախարար
Տեսնելով, թե ադրբեջանական կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունն ինչպես են թափ առնում, պարզ է, որ իրատեսական չէ քննարկել Արցախի պաշտպանական բանակը լուծարելու հարցը, Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։
«Եթե դատենք ադրբեջանական կողմի հռետորաբանությունից, այդ պայմանը միշտ էլ կար, տարբեր մակարդակներով դրա մասին հնչեցվում է։ Արցախի պաշտպանության բանակն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, և Արցախի ժողովուրդն է որոշում կայացնում», - ասաց նախարարը։
Հիշեցնենք՝ նախօրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանից պահանջում է «զինված ուժերն ամբողջությամբ» դուրս բերել Արցախից։
Նշենք, որ Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանն ասել էր, թե Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների (հունիսի 27-29-ի) հանդիպմանը քննարկվող ամենածանր թեմաներց մեկը վերաբերում է Ղարաբաղի անվտանգությանը՝ Պաշտպանության բանակին։