06/07/2023 17:10
«ՀայաՔվեն» երբեք չի կարող պատերազմի սպառնալիք լինել. Սեյրան Օհանյան
Այս դժվարին իրավիճակներում մենք պետք է համապատասխան նախաձեռնություններ ու դրսևորումներ ցուցաբերենք, որպեսզի թույլ չտանք ժամանակից շուտ կամ կեղծ խաղաղության օրակարգի շուրջ ուրանան մեր պատմությունը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա ավելացրեց, որ պետք է թթույլ չտալ, որպեսզի իշխանությունները մտնեն ադրբեջանական խաղաղության օրակարգ.«Այդ օրակարգը կեղծ է։ Իրենք իրենց գործողություններով, հռետորաբանությամբ ժամանակ առ ժամանակ ցույց են տալիս, որ իրենք չեն գնալու խաղաղության օրակարգի, ինչպիսի փաստաթուղթ էլ որ ստորագրվի, միևնույն է, նրանք շարունակելու են ճնշումները ՀՀ-ի վրա և սեղմելու են օղակը Արցախի շուրջ։ «ՀայաՔվեն» թույլ կտա, որ յուրաքանչյուր ոք գիտակցի, որ ժամանակն է ոտքի կանգնելու, միասնական լինելու։ «ՀայաՔվեն» երբեք չի կարող պատերազմի սպառնալիք լինել։ Այդ դեպքում յուրաքանչյուր գործողություն, որն ուղղված է մեր միասնությանը, պաշտպանության ամրապնդմանը, անվտանգությանը, բանակի վերականգնմանը, կարող է այսօրվա իշխանությունն ասել, որ դրանք էլ են սպառնալիք»։