06/07/2023 11:36
Սերյոժա Բարսեղյանն ու Ժորա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն 4 մեդալ են նվաճել։
Մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոն Սերյոժա Բարսեղյանը հաղթողի կոչումը նվաճել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 278 կգ (131+147) արդյունքով՝ պոկում և հրում վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալների: