ՓՊ խորհուրդը մտահոգություն է հայտնում ԲԴԽ կողմից կարգապահական վարույթներով նիստերի անցկացման ընթացակարգերի կամայական կիրառման, կարգապահական տույժերի անհամաչափության կապակցությամբ

06/07/2023 18:30

ՓՊ խորհուրդը մտահոգություն է հայտնում ԲԴԽ կողմից կարգապահական վարույթներով նիստերի անցկացման ընթացակարգերի կամայական կիրառման, կարգապահական տույժերի անհամաչափության կապակցությամբ


Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի,  Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիչյանի, Մանե Կարապետյանի, Ռուբեն Հակոբյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հարություն Հարությունյանի և Մարինե Ֆարմանյանի, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.

«ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ դադարեցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով:

ԶԼՄ-ներից պարզ են դարձել նաև, որ ԲԴԽ-ի կողմից վերոհիշյալ գործերով սահմանափակվել են փաստաբանների և լրագրողների մասնակցությունը, նիստն անցկացվել է դռնփակ, այլ ընթացակարգային խախտումներ են տեղի ունեցել:

Դեռևս տարեսկզբին դադարեցվել էին ևս երեք դատավորների լիազորություններ:

Փաստաբանների պալատի խորհուրդն առաջին հերթին իր մտահոգությունն է հայտնում հանրային տիրույթում տարածվող այն տեղեկությունների կապակցությամբ, որ այդ գործողությունների նպատակադրումը դատավորների ներքին գերատեսչական կախվածություն ստեղծելն է և «անհնազանդ» դատավորներին պատժելը:

Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999թ.‑ի նոյեմբերի 17‑ին ընդունված Դատավորի համընդհանուր խարտիայի 3.1. հոդվածը սահմանում է ներքին անկախության սկզբունքը, որի համաձայն դատական պարտականություններն իրականացնելիս դատավորը ենթակա է միայն օրենքին և պետք է հաշվի առնի միայն օրենքը: Դատական համակարգի այնպիսի հիերարխիկ կառուցվածքը, որ դատավորը դատական ակտեր կայացնելիս ենթարկվի դատարանի նախագահին կամ ավելի բարձր ատյանի դատարաններին, բացառությամբ կարծիքների փոխանակման դեպքերի, կդիտվի որպես դատավորի անկախության սկզբունքի խախտում:

Դատավորի անձնական ինքնուրույնության պահանջը սահմանող 3.2. հոդվածի համաձայն՝ անթույլատրելի է իշխանության որևէ ճյուղի կողմից ուղղակի կամ անուղղակի ազդեցություն, ճնշում, սպառնալիք կամ միջամտություն:

Հատկանշական է, որ Փաստաբանների պալատը դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների շրջանում ծավալված քննարկումներին ներկայացրել էր դիրքորոշում՝ խնդրահարույց համարելով ԲԴԽ կազմում ներկայիս համամասնությունը՝ առաջարկելով դատավորների մեծամասնությամբ կազմավորել ԲԴԽ-ն: Փաստաբանների պալատը դա դիտարկել էր որպես դատական իշխանության անկախությունը վտանգող հանգամանք:

Ցավոք, վերջին զարգացումները հաստատում են Փաստաբանների պալատի կանխատեսումները:

Վերահաստատելով միջազգային չափանիշներով սահմանված պահանջները՝ Փաստաբանների պալատի խորհուրդն անթույլատրելի է համարում դատավորների նկատմամբ իրականացվող ցանկացած գործընթաց, որը կարող է պայմանավորված լինել նրանց անկախությունը խաթարելու միտումով:

Անդրադառնալով կոնկրետ դեպքերին` Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնում լիազորությունները դադարեցված դատավորների՝ հանրային տիրույթում հայտնած այն պնդումների առնչությամբ, որ կարգապահական վարույթներն իրականացվել են նյութական իրավունքի մի շարք նորմերի անտեսմամբ և ընթացակարգային կանոնների էական խախտումներով: Բարձրաձայնվող խնդիրների թվում են նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժի կիրառման՝ հակասահմանադրական գործելակերպը դատավորների նկատմամբ, նրանց կողմից ներկայացված փաստարկները պատշաճ քննության առարկա չդարձնելը, նյութական նորմերի թյուր մեկնաբանությունները, որոշ արարքների մեղադրանքների մասով վաղեմության ժամկետների խախտմամբ վարույթն իրականացնելը, դատական վարույթների ոչնչացված լինելը, իրենց վերագրվող արարքում մեղավորության չապացուցվածությունը:

Վերոգրյալի համատեքստում՝ Խորհուրդը ուշադրություն է հրավիրում առկա միջազգային  չափանիշներին, տե՛ս օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 17-րդ հոդվածը, որը սահմանում է իր վերաբերյալ ներկայացված մեղադրանքներին պատասխանելու և դրանց արդարացի քննության դատավորի իրավունքը: 

Փաստաբանների պալատի խորհրդի համար հատկապես մտահոգիչ է հրավիրված փաստաբանի կողմից իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը դատավորի համար չապահովելու, ընդհուպ՝ վարույթին փաստաբանի մասնակցության հնարավորությունը սահմանափակելու և նրա բացակայությամբ վարույթն իրականացնելու մասին տվյալները:

Այս առումով Փաստաբանների պալատի խորհուրդն արձանագրում է, որ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային և անօտարելի տարրերից է՝ անկախ անձի կարգավիճակից և իրավական գիտելիքներից: Այդ իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները հանգեցնում են անձի արդար դատաքննության իրավունքի խաթարման:

Առանձին քննարկման առարկա է թույլ տրված ենթադրյալ խախտումների և դրանց համար նշանակված պատասխանատվության ամենախիստ միջոցների կիրառման առերևույթ անհամաչափությունը:

Պետք է նկատել, որ դատավորի լիազորությունները, նույնիսկ կարգապահական խախտման հիմքով, դադարեցնելու հարցում միջազգային հանրաճանաչ փաստաթղթերը սահմանում են շատ բարձր չափանիշներ: Մասնավորապես, օրինակ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաստատած դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքների 18-րդ հոդվածի համաձայն՝ դատավորները կարող են պաշտոնից ժամանակավորապես ազատվել կամ հեռացվել միայն իրենց պարտականությունները կատարելու անընդունակության կամ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան վարքագծի պատճառով:

Ամփոփելով վերոգրյալը՝ Փաստաբանների պալատի խորհուրդը, կարևորելով դատավորների անկախ գործելու երաշխիքների ապահովումը, որպես անձանց արդար դատաքննության իրավունքի իրացման պայման, իր մտահոգությունն  է հայտնում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կարգապահական վարույթներով նիստերի անցկացման ընթացակարգերի կամայական մեկնաբանման և կիրառման, ինչպես նաև ընտրվող կարգապահական տույժերի անհամաչափության վերաբերյալ»:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:39 Կեսօրից հետո սպասվում են տեղումներ Այսօր, 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:22 «Հրապարակ». Բանակի նոր համազգեստը լավագույն դեպքում կլինի 2026-ին՝ 2025-ի փոխարեն Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Գյումրում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա Այսօր, 09:18 «Հրապարակ». Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված Այսօր, 09:16 «Փաստ». Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն Այսօր, 09:14 «Ժողովուրդ». Խորհրդարանը դարձել է ՔՊ որջը, ոչ թե ազգընտիրների աշխատավայր Այսօր, 09:11 «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել Այսօր, 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ն միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել. Մանավազյանն էլ ենթարկվել է վարչական տույժի Այսօր, 09:05 «Փաստ». Փաշինյանը լիովին պարտավորվել է կատարել Ալիևի պահանջը Այսօր, 09:04 «Ժողովուրդ». Ինչ որոշումներ է այլևս կայացնելու Փաշինյանը՝ դատական համակարգի վերաբերյալ Այսօր, 09:02 «Հրապարակ». Փաշինյանի «Տիկտոկ» վարողը փորձել է սաստել լրագրողներն 15/11/2024 22:44 Կավասակիի համախտանիշ. հանդիպում է մինչև 8 տարեկան երեխաների մոտ 15/11/2024 22:29 Օծվել է Իժևսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Տեսանյութ) 15/11/2024 22:11 Փաշինյանը պետական մրցանակ է հանձնել 15/11/2024 21:55 Հրդեհ՝ Նորաշեն գյուղի երկու տներում 15/11/2024 21:40 Վահագն Վերմիշյանը արդարացվեց 2 դրվագով, սակայն 8 տարվա ազատազրկման հրահանգը չվերացվեց․ Փաստաբան 15/11/2024 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող 15/11/2024 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ 15/11/2024 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան 15/11/2024 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված 15/11/2024 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն 15/11/2024 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով 15/11/2024 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր 15/11/2024 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել 15/11/2024 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ 15/11/2024 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին 15/11/2024 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան 15/11/2024 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր 15/11/2024 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ 15/11/2024 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ 15/11/2024 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում 15/11/2024 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները 15/11/2024 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան 15/11/2024 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը 15/11/2024 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը 15/11/2024 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան 15/11/2024 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի 15/11/2024 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը 15/11/2024 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան 15/11/2024 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի 15/11/2024 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն 15/11/2024 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն 15/11/2024 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան 15/11/2024 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է 15/11/2024 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) 15/11/2024 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին 15/11/2024 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան 15/11/2024 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է 15/11/2024 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում 15/11/2024 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը 15/11/2024 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա 15/11/2024 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա 15/11/2024 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է 15/11/2024 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները 15/11/2024 13:24 Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին 15/11/2024 13:21 Կվերազինվեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը 15/11/2024 13:19 Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը․ Խանդանյան 15/11/2024 13:11 Կիրանցից անասունները սահմանն անցել են մինչև փշալարերը տեղադրելը, հետո որևէ դեպք չենք ունեցել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) 15/11/2024 13:05 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր (Տեսանյութ) 15/11/2024 12:59 Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար 15/11/2024 12:56 Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին 15/11/2024 12:53 Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 15/11/2024 12:50 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան 15/11/2024 12:43 Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում 15/11/2024 12:39 Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) 15/11/2024 12:36 Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ) 15/11/2024 12:28 Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ից, որ գազին այլընտրանք կարող է լինել աթարը.Դանիելյան (Տեսանյութ) 15/11/2024 12:23 Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ) 15/11/2024 12:06 Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան 15/11/2024 11:57 Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 15/11/2024 11:49 Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին 15/11/2024 11:40 Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան 15/11/2024 11:32 Երաշխավորելու են Հայաստանում առավել անվտանգ միջավայր. հաստատվեց ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը 15/11/2024 11:24 Աղավնավանք գյուղում կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը 15/11/2024 11:17 Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին 15/11/2024 11:15 ՀԾԿՀ նախագահ նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ խնդիրների արդյունավետ լուծման համար. Մեսրոպյան 15/11/2024 11:06 Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել 15/11/2024 11:00 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկին 15/11/2024 10:57 «Ծեծկռտուք չի եղել, որոշակի հրմշտոց է եղել». Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ) 15/11/2024 10:51 Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան 15/11/2024 10:47 Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով 15/11/2024 10:46 Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից 15/11/2024 10:42 Արմեն Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ. «Շիրակ» ակումբ 15/11/2024 10:40 Արդյո՞ք Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքականացված լինելը չի խանգարի, որ ղեկավարի անկախ մարմին. Խամոյանը՝ Սանոսյանին (Տեսանյութ) 15/11/2024 10:37 Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում է 15/11/2024 10:35 Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում 15/11/2024 10:29 Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում. Իրակլի Կոբախիձե 15/11/2024 10:19 Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան 15/11/2024 10:09 Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում 15/11/2024 09:49 Մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը 15/11/2024 09:40 «Հրապարակ». Անդարդ «բրիգադը» երկիրը հասցրեց այս վիճակին 15/11/2024 09:38 «Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել 15/11/2024 09:36 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են 15/11/2024 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 15/11/2024 09:13 «Ժողովուրդ». Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել 15/11/2024 09:11 «Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում 15/11/2024 09:08 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. նրան կրկին «կանչել» են ՔՊ վարչության նիստին 15/11/2024 09:02 «Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը՝ ելույթից

Տվյալ բաժնի վերջին նյութերը