07/07/2023 22:10
Շախմատի միջազգային մրցաշարում հայ պատանիներն առաջին հորիզոնականներում են
Հայ պատանիներn առաջին հորիզոնականներում են շախմատի միջազգային մրցաշարում, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Batumi Municipality Cup-2023» մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ և այժմ առաջին հորիզոնականում է ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը, որը 6 հնարավորից վաստակել է 5,5 միավոր:
ՖՎ Բենիկ Ագասարովն ու ՖՎ Արսեն Դավթյանը զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ ու 3-րդ հորիզոնականները՝ Էրիկից հետ մնալով 1 միավորով:
Պատանիները նաև զգալիորեն բարելավում են իրենց վարկանիշները»,- նշել է ֆեդերացիան: