08/07/2023 20:57
«Ազով»-ի պարագլուխներին Թուրքիայի կողմից Ուկրաինային վերադարձնելը գործող պայմանավորվածությունների ուղիղ խախտում է»․ Արձագանք Կրեմլից
Ուկրաինայի Ազգային գվարդիայի «Ազով» գումարտակի ղեկավարներին Թուրքիայի կողմից Ուկրաինային վերադարձնելը գործող պայմանավորվածությունների ուղիղ խախտում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանին ոչ ոք տեղյակ չի պահել զինյալների՝ Թուրքիայից Ուկրաինա վերադարձի մասին։
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նրանք պետք է Թուրքիայի տարածքում մնային մինչև հակամարտության վերջը, և պայմանավորվածությունը, ինչպես նշել է Պեսկովը, խախտել են և՛ թուրքական կողմը, և՛ Կիևը։
««Ազովի» պարագլուխների վերադարձը Թուրքիայից Ուկրաինա ոչ այլ ինչ է, քան գոյություն ունեցող պայմանավորվածությունների ուղիղ խախտում։ Ընդ որում, տվյալ դեպքում պայմանավորվածությունները խախտել են ինչպես ուկրաիանական կողմը, այնպես էլ թուրքական կողմը»,- ընդգծել է Պեսկովը։
Նշենք, որ «Ազով» գումարտակը Ռուսաստանում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։ Այսօր՝ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ուկրաինական ազգային գումարտակի ղեկավարներ Դենիս Պրոկոպենկոն, Սվյստոսլավ Պալամարը, Սերգեյ Վոլինսկին, Օլեգ Խոմենկոն և Դենիս Շլեգանն, որոնք պետք է Թուրքիայի տարածքում մնային մինչև հակամարտության ավարտը, վերադարձել են Կիև։ Հստակեցվում է, որ նրանք հենց այն գրոհայիններն են, որոնց ռուսական բանակը վերցրել էր՝ Մարիուպոլի ազատագրման ժամանակ և փոխանակել գերի ընկած ռուս զինվորների հետ։
«Ազովցիները» մինչև այսօր գտնվում էին Թուրքիայի տարածքում, այսօր արդեն պարզվեց, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը Թուրքիան խախտել է՝ զինյալներին թույլ տալով վերադառնալ Ուկրաինա։