08/07/2023 16:37
44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում դասալքության համար քրեական գործ է հարուցվել 3585 անձի նկատմամաբ. Դատախազություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում անդրադարձել էր պատերազմի ժամանակ դասալքության դեպքերով հարուցված քրեական գործերին՝ ռազմական դրության պայմաններում.
Նա հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել շուրջ 12600 քաղաքացիական և զինվորականների նկատմամբ։ Նրանք մեղադրվում են հրամաններին չենթարկվելու, դասալքության և այլնի մեջ։
Aysor.am-ը դատախազություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել, թե 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինծառայության կարգի դեմ ուղղված դեպքերով քանի՞ մարդու նկատմամաբ է հարուցվել քրեական գործ։
Դատախազությունը, ի պատասխան մեր հարցմանը, գրել է.
«Aysor.am լրատվական կայքի հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ զինվորական դատախազությունում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով առանձին հաշվառում չի տարվում: Ինչ վերաբերում է դասալքության դեպքերին, ապա վերը նշված ժամանակահատվածում 3585 անձի նկատմամաբ հարուցվել են քրեական գործեր (քրեական վարույթներ)»: