08/07/2023 15:26
Վստահ եմ՝ շատերս նախընտրելու ենք ավտոմեքենաներից հրաժարվել և երթևեկել տրանսպորտով. Ավինյան (Տեսանյութ)
Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներն այսօր դուրս եկան երթուղի, առաջին ուղևորներից էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մեր շարժակազմի համալրումներն ու փոփոխությունները լինելու են հիմնականում էլեկտրոնային տրանսպորտի ուղղությամբ: Մենք պլանավորում ենք ձեռք բերել մոտ 250 էլեկտրոավտոբուսներ: Սա օդի աղտոտվածության խնդրին նաև մեր վերաբերմունքն է լինելու: Ընդհանուր առմամբ, տրանսպորտը սկսելու է գործել մեկ տրամաբանությամբ՝ մետրոն ավտոբուսների հետ, ավտոբուսները տրոյլեբուսների հետ և բոլորը դառնալու են ընդհանուր ցանց, որը շատ կարևոր է: Ես վստահ եմ՝ շատերս նախընտրելու ենք ավտոմեքենաներից հրաժարվել և երթևեկել տրանսպորտով, քանի որ ավելի հարմար է լինելու ու ավելի արագ է լինելու», - լրագրողների հետ զրույցում ասաց Ավինյանը: