08/07/2023 20:28
ՌԴ ՊՆ Արցախում հրադադարի խախտման մասին է հայտնում
Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման մասին է փաստում ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան»,- նշված է տեղեկագրում։
Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։