08/07/2023 14:13
Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերն են քննարկել ՌԴ և ՀՀ փոխարտգործնախարարները
ՌԴ և ՀՀ փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Վահե Գևորգյանը մտքեր են փոխանակել Լաչինի միջանցքում և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ վերլուծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։ Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ 2020-2022 թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։