08/07/2023 12:17
Հինգ աշխատանքային օրվա ընթացքում «ՀայաՔվե»-ն հավաքել է 14․800 ստորագրություն
Հինգ աշխատանքային օրվա ընթացքում «ՀայաՔվեն» հավաքել է 14․800 ստորագրություն, որից 10 հազարը հավաքվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված կետերում, 4500 ստորագրություն հավաքվել է մարզերում և 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային ստորագրության միջոցով, լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե»նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Սրանք առաջին շաբաթվա տվյալներն է, մենք դեռ 6 շաբաթ ունենք, եթե այս տեմպով շարունակենք, կարող ենք կրկնակին հավաքել: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր քաղաքացիներին եւ նորից ընդգծում ենք, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է և ստորագրելով՝ որևէ կուսակցության չեք ստորագրում, քանի որ սա կուսակցությունների հետ կապ չունի», - ընդգծեց Չալաբյանը:
Չալաբյանն ավելացրեց, որ կցանկանային մի փոքր հանգստանալ, քանի որ աշխատում են 4 օր՝ 24 ժամ և հորդորեց քաղաքացիներին, որ հուլիսին ակտիվություն դրսևորեն, որպեսզի հուլիսին հավաքեն անհրաժեշտ ստորագրությունը, օգոստոսին էլ մի փոքր հանգստանան: