08/07/2023 11:45
Կարո՞ղ է դուք Ալիևի հետ պայմանավորվել եք պատերազմ սկսել և հիմա մտածում եք՝ «ում գրպանը գցել». Չալաբյանը՝ իշխանություններին
Մեր ժողովրդի մեծամասնության համար արդեն ակնհայտ է դարձել, որ երեք տարի տևող պատերազմի հիմնական մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է, լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
«Նիկոլ Փաշինյանը, վերջերս ելույթ ունենալով իրենց կողմից ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովում, ընդունեց, որ իքն է մեղավոր: Փաստացի ինքն ասեց, թե ինչ են արել և արդյունքում պատերազմ է սկսվել և չեն կարողացել կանխել: Թե ինչու չեն կարողացել, Գևորգ Պապոյանը երեկ դրա մասին ասաց․«Մենք հուսահատ փորձեր ենք արել, բայց չենք կարողացել կանխել»: Ինչո՞ւ, քանի որ իրենց նման փաշինյաններն ու պապոյանները դիլետանտներ են, իրենք ո՛չ ռազմական գործից են հասկանում, ո՛չ միջազգային իրավունքից, ո՛չ էլ բանակցային գործի նրբություններից: Այն ամենը, ինչը մինչ իրենց ստեղծված էր, իրենք քանդեցին երկու տարվա ընթացքում և մեր երկիրը բերեցին պատերազմի: Մեր ժողովուրդը քիչ-քիչ սկսում է հասկանալ, որ պատերազմի հիմնական շահառուն Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն է: Հիմա այդ մարդիկ փորձում են ուրիշներին պատերազմի մեջ մեղադրել: Երբ իրենք մեզ այսօր վախեցնում են պատերազմով, մենք օրինաչափ հարց ենք տալիս՝ կարո՞ղ է դուք Ալիևի հետ պայմանավորվել եք պատերազմ սկսել և հիմա մտածում եք, թե դա ում «գրպանը էլի գցել»»: