08/07/2023 12:01
Երևանի երկու համայնքում գրեթե ամեն օր խնդիրներ ենք ունենում. Արամ Պետրոսյան
Երևանի երկու համայնքում գրեթե ամեն օր խնդիրներ ենք ունենում, լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը:
«Դրանք Ավան և Մալաթիա-Սեբաստիա համայնքներն են: Ես երեկ եղել եմ ավան համայնքում, թույլ չեն տալիս կամ առնվազն խոչընդոտում են այնտեղ իրազեկման ակցիա իրականացնել, նույնիսկ ստիպված եմ եղել ոստիկանությանը դիմել, այդպես էլ խնդիրը չի լուծվել, պատճառաբանում են, որ դուք կանգնում եք մեր խոտի վրա և այն փչացնում եք կամ կանաչապատման աշխատանքներին եք խանգարում: Մոտ երեք ժամ կանգնել եմ, այնտեղ որևէ կանաչապատման աշխատանք չի կատարվել», - նշեց Պետրոսյանը: