08/07/2023 16:12
ԱՊՀ երկրների ընտրական մարմինների ղեկավարներին հրավիրել են դիտարկելու 2024 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրությունները
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Բուլաևը ԱՊՀ երկրների ընտրական մարմինների ղեկավարներին հրավիրել է դիտորդական առաքելություն իրականացնել Ռուսաստանի Դաշնությունում 2024 թվականի մարտին կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է ՌԴ ԿԸՀ մամուլի ծառայությունը։ Բուլաևը այդպիսի առաջարկով է հանդես եկել Տաշքենդում ընթացող ԱՊՀ երկրների կենտրոնական ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի առաջին նիստի ժամանակ։
«Ցանկալի է, որ ձեր աշխատանքային գրաֆիկում ժամանակ գտնեք և գաք մեզ մոտ՝ 2024 թվականի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրությունների դիտարկմանը»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել էր, որ Ռուսաստանում նախագահական հաջորդ ընտրությունները կհայտարարվեն և կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետներում․ առայժմ դրանց համար նախատեսված ժամկետ է համարվում 2024 թվականի մարտի 17-ը։